28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մասիսի ԲԿ-ում  ծանր վիճակում հիվանդներ չկան

26

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի ուղեկցությամբ այցելեց Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Փոխնախարարը և գլխավոր մասնագետը շրջել են կենտրոնում, տեղում ծանոթացել սուր շնչառական վարակներով հիվանդների բուժման ընթացքին, զրուցել նրանց հետ:

Կենտրոնում բուժում է ստանում 45 հիվանդ, որից 37-ը` երեխա։ Թոքաբորբ է ախտորոշվել նրանցից 11-ի մոտ, որից 7-ը` մինչև 18 տարեկան։ Ծանր վիճակում հիվանդներ չկան։

Հիվանդանոցն ապահովված է դեղերով և անհրաժեշտ պարագաներով, պահպանվում են սանիտարական և հակահամաճարակային նորմերը։

Նշենք, որ Արարատի մարզի հիվանդանոցներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 129 հիվանդ, որից 95-ը` մինչև 18 տարեկան։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ