19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

12 բան, որոնցից պետք չէ ամաչել

aycginekologin3

Կարծրատիպերը ասես ստեղծված լինեն մարդկանց կյանքը բարդացնելու համար։ Սա չի կարելի, այն չի լինի եւ այլն։ Իրականում կա մի բան՝ մենք չպետք է գնանք ինքներս մեր դեմ։ Ահա 12 բան, որոնցից ոչ ոք չպետք է ամաչի՝ անկախ կարծրատիպերից։

1, Ինքներդ ձեր վրա ժամանակ ծախսել։ Իհարկե, ուրիշների մասին հոգ տանելը հիանալի է, սակայն մի մոռացեք ձեր մասին, ինքներդ ձեզ նվեր արեք, գնացեք որեւէ տեղ, ձեր վրա ծախսեք ձեր իսկ ժամանակը։

2, Ձեր էմոցիաներից։ Տխրությունը, ոգեւորությունը, գրգռվածությունը, ինչ էլ որ զգաք, ոչ մի էմոցիայից մի ամաչեք, այդպես ավելի հեշտ կլինի դրանք հաղթահարել։

3, Շփվել ում հետ ուզում եք։ Ոչ բոլոր ձեր մտերիմներն են ձեր բարեկամները։ երբեմն ընկերները, աշխատակիցները ավլեի հարազատ են, քան բարեկամները։ Եւ ձեր իրավունքն է ընտրել, թե ում հետ եք ցանկանում շփվել, ում հետ՝ ոչ։

4, Սիրելի գործով զբաղվել։ Մարդիկ հաճախ տարված են կարիերա ստեղծելով, շատ գումար աշխատելով, եւ անում են այն, ինչ եկամտաբեր է, ոչ թե այն, ինչ սիրում են։

5, Ներել։ Վիրավորանքները պահելը վտանգավոր է ձեր իսկ առողջության համար։ Նախկինում նեղացել եք, հիմա ինչո՞ւ եք հիշում, մոռացեք ու հանգիստ ապրեք։

6, Հուսալ։ Ասում են՝ մարդ իսկապես երջանիկ է, երբ ինչ-որ մեկին սիրում է, անում է եւ հույս ունի։ Եթե անգամ ձեզ անընդհատ ասում են, որ պետք է ռեալիստ լինել, մի դադարեք հուսալ։

7, Դրական մտածել։ Մի դադարեք լավատես լինել, մի ամաչեք լավատեսությունից։

8, Ինքներդ ձեզ հետ անկեղծ լինելուց։ Մի ապրեք ուրիշների ակնկալիքներով, անկեղծ եղեք ինքներդ ձեր հետ ու արեք այն, ինչ դուք եք ցանկանում։

9, Ձեր անցյալից։ Սխալներն են, որ փորձ ու իմաստություն են բերում։ Մենք բոլոր էլ սխալվում են, եւ չի կարելի ամաչել ձեր արած սխալներից, պարզապես հետեւություններ արեք։

10, Ինքներդ ձեզնից ու ձեր բնությունից։ Մեզ գեղեցկության ստանդարտներ են պարտադրում, եւ մարդիկ սկսում են ամաչել իրենց արտաքինից, որ ստանդարտներին չեն համընկնում։ Այնինչ իրականն այն է, ինչ ունեք բնությունից, մի ամաչեք ինքներդ ձեզնից, հպարտացեք ձեզանով։

11, Սիրելի ուտելիքից։ Մարիկ ասում են՝ սա է պետք ուտել, այն է ճիշտ եւ այլն։ Ամեն մեկն իր սննդակարգն ունի, մի ամաչեք նրանից, ինչ սիրում եք, յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչն է իր համար լավ։

12, Անընդհատ աճել։ Բոլորս էլ ուզում ենք երջանիկ լինել, իսկ դրա համար միշտ պետք է առաջ գնալ։ Մենք մեր հանդեպ աճելով առաջ ենք գնում, կատարելագործվում։ Մի ամաչեք դրանից։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ