28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյուղին “զավոդ” պետք չի.Սերժ Սարգսյան

image_15375

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ընտրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինքը շատ գյուղերում է լինում` եւ հիացած է մեկ կարեւոր գործոնով. “Ես նկատել եմ, որ հատկապես սահմանամերձ շրջաններում մարդիկ ունեն իսկապես մարտական ոգի, ապրելու եւ արարելու ձգտում:

“Ես շատ գյուղերում եմ եղել եւ գյուղերի մեծ մասում մարդկանց մոտ այս ցանկությունը կա”,-ասաց Սերժ Սարգսյանը: Իհարկե, նրա խոսքով`խնդիրներ էլ կան, բայց գործող նախագահը չի կարող հասկանալ այն գյուղացու հոգեբանությունը, որը կարծում է, թե գյուղը փրկելու համար պետք է գործարան կառուցել գյուղում:

“Գործարաններ կառուցելով` գյուղ չես պահի: Գյուղում պետք է հող մշակել,անասուն պահել, գյուղատնտեսությամբ պետք է զբաղվել”,-Բերդ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց Սերժ Սարգսյանը: Նշենք, Մովսես գյուղում գյուղացիներից մեկը երկրի ղեկավարին առաջարկել էր “զավոդներ” բացել գյուղում, որպեսզի գյուղից մարդիկ չարտագաղթեն: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ