29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ պետդեպն անընդունելի է համարում ծանր տեխնիկայի կիրառումը ԼՂ հակամարտության գոտում

unnamed (2)

Վաշինգտոնը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսափել բռնություններից, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին` «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության խնդրանքով մեկնաբանելով վերջին ժամանակներում հաճախակի դարձած հրադադարի խախտումները:

«Կոչ ենք անում կողմերին կիրառել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ բռնությունից խուսափելու եւ մթնոլորտը բարելավելու համար, որպեսզի սպասվող գագաթաժողովի ընթացքում բանակցություններն անցնեն բարիդրացիական մթնոլորտում», – նշել է Քըրբին:

Խորին ցավակցություն հայտնելով հրադադարի խախտման արդյունքում զոհվածների եւ վիրավորների հարազատներին՝ Քըրբին ընդգծել է, որ հրադադարի խախտումը եւ ծանր հրետանու օգտագործումը անընդունելի են.

«Ցանկանում ենք նաեւ կողմերին հիշեցնել, որ այդ գրոհները հակասում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված պարտավորություններին, որոնք համաձայնել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը չի կարող անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության եւ տարածաշրջանում իրավիճակի վրա, Ջոն Քըրբին նշել է, որ երկու դեպքում էլ Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել հանդարտեցում եւ սառը դատողության գերակշռում:

Աղբյուր՝ «Ամերիկայի Ձայն»

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ