27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Վաստակավոր» Արմենչիկն անցել է ժողովրդական երգերին

Վերջերս վաստակավոր արտիստի կոչման արժանացած երգիչ Արմենչիկն անցել է ժողովրդական երգեր կատարելուն:

Երգչի ֆեյսբուքի պաշտոնական էջում  կարելի է տեսնել երգչի ժողովրդական կատարումերի ձայնագրությունը, որ կատարվել է վերջինիս վաստակավորի կոչում տալուց անմիջապես հետո:

Երգիչը, ըստ երևույթին, ցանկանում է «փակել բոլոր այն մարդկանց բերանը», ովքեր իրեն ռաբիզ երգիչ են համարում: Սակայն հարկ է նշել, որ ժողովրդական երգերը նույնպես երգիչը ռաբիզ երգերին բնորոշ ոճով է կատարում:

Հիշեցնենք, որ վաստակավորի կոչում ստանալուց հետո հայ հասարակությունը, մտավորականները, քաղաքական գործիչներն ու ուղղակի սովորական մարդիկ չէին դադարում քննարկել Արմենչիկին վաստակավորի կոչում շնորհելու հարցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ