20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիհարելու ևս մեկ գաղտնիք

Շատերը տոներից հետո չեն կարողանում վերականգնել իրենց նախկին քաշը: Նիհարելու խնդիրը լուծելու համար բեռլինյան Charité կլինիկայի հետազոտողները՝ Միքայել Բոշմանի գլխավորությամբ, առաջարկում են հատուկ մոտեցում, որը ցանկացած դիետա դարձնում է ավելի արդյունավետ:

Մեթոդի ամբողջ էությունը կայանում է մեկ դյուրին կանոնի պահպանման մեջ: Քաշի նվազման գործընթացը կախված է այն բանից, թե սննդի հետ որքան էներգիա է օգտագործվում և որքան էներգիա է ծախսվում ֆիզիկական և մտավոր ակտիվության արդյունքում: Նիհարելու համար գերմանացի փորձագետները խորհուրդ են տալիս մեծ քանակությամբ սառը ջուր խմել:

Հենց 22 աստիճան ջերմությամբ ջուրն է երաշխավորում էներգիայի ծախսը, քանի որ այն կալորիաներ չի պարունակում, իսկ ջրի` մարմնի ջերմության հասցնելու գործընթացը կանխատեսում է էներգիայի վատնում: Այսպես, օրական երկու լիտր ջուր խմելով՝ մեկ տարվա ընթացքում կարելի է 5 կգ ճարպ վառել: Օպտիմալ չափը` 0.5 լիտր սառը ջուր նախաճաշից առաջ և ևս 1.5 լիտր` օրվա ընթացքում:

Իսկ ամերիկացի փորձագետները վստահեցնում են, որ մաստակն արագացնում է նյութափոխանակությունը 19%-ով, ինչը հավասար է ամսական 500 գրամ ճարպ կորցնելուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ