25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Անձեռմխելի» կարմիր գծերն ու աղբամանները

Երևանի փողոցների երթևեկելի հատվածներում տեղադրվել են մեծ աղբամաններ, որոնք փորձության են ենթարկում վարորդներին և հետիոտներին: Խոսքը անմիջապես խաչմերուկներում` փողոցի բանուկ հատվածում, հետիոտնային անցման վրա դրված աղբամանների մասին է: Ինչպես երևում է ստորև բերված նկարներում` աջ գծով երթևեկող վարորդը կամ պետք է բախվի աղբամանին, կամ շրջանցի այն և խոչընդոտի զուգահեռ գնացող մեքենայի երթևեկությանը:

Խնդրի առնչությամբ դիմեցինք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչություն (ըստ վարչության կանոնադրության 2-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերի իրենք են զբաղվում աղբահանության աշխատանքների կազմակերպմամբ և հսկողությամբ): Վարչության մասնագետը հեռախոսազրույցում հայտնեց, որ տեղյակ են խնդրի վերաբերյալ, սակայն այս պահին որևէ լուծում չեն կարող առաջարկել նույնիսկ այն պարագայում, եթե քաղաքացիների բողոքին պաշտոնական ընթացք տրվի:

Աղբահանությունը իրականացնում է մասնավոր ընկերությունը, բայց քանի որ քաղաքապետարանն է գործընթացը կազմակերպողը և վերահսկողը, քաղաքացու համար հասցեատերը հենց քաղաքապետարանն է:

Մտահոգիչ է այն հանգամանքը, որ երբ խոսքը գնում է կարմիր գծերի կայանման գումարը չվճարելու մասին, քաղաքապետարանը հետևողականորեն կազմում է վարչական ակտեր և հաճախ առանց քաղաքացուն տեղեկացնելու դիմում ԴԱՀԿ` գումարի բռնագանձման համար: Իսկ երբ խոսքը վերաբերում է վթարավտանգ խնդիրը լուծելուն, անզոր է արագ լուծումներ տալուն:

unnamed (3) unnamed (2) unnamed

 

Դավիթ Խաժակյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ