26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բարեգո՞րծ, թե՞ բարեգորՁ

«Չէ՛, լեզվաբանություն չենք անելու։ Խոսքը ընդունելի-ճշմարիտ և կեղծ-դատապարտելի բարեգործությունները տգիտաբար կամ միտումնավոր կերպով շփոթելու մասին է։ Բարեգործությունը, որը ստիպում է մարդուն նոյեմբերյան սառն ու անտանելի անձրևի տակ մինչև ոսկորները թրջված շան պես զգալ սեփական ոչնչությունը ու դրդում է այդ վիճակում հայտնված մարդուն մուրացկանության, այլևս բարեգործություն չէ, այլ՝ մեծագույն չարիք (բարեգորՁություն)։

Մեզանում քիչ չեն այն անձինք, ովքեր տգիտաբար բարեգործությունը վերածում են ցուցադրական նվաստացման ու կատարում են վերը ասվածը։ Տգիտության կամ անգիտության պատճառով կատարված բարեգործությունների թիվը գնալով աճում ու աճում է, և երբեմն, զարհուրելի մի միտք է առաջանում. իսկ միգուցե սա միտումնավոր է արվում։

Բարեգործությունը ճշմարիտ ու ընդունելի է միայն այն դեպքում, երբ այն մղում է մարդուն գործի, առաքելության։ Բարի՞ք ես անում մեկին, ուղղորդիր, որ այդ մեկն ինքն էլ բարիք գործի մեկ ուրիշի համար։ Ամենածանր կացության մեջ հայտնված մարդն անգամ ունակ է բարիք գործելու. եթե չգործեց, կմեռնի, կմեռնի հոգեպես, կմեռնի բարոյապես, կմեռնի ախր …»:

Մարկոս Քահանա Մանգասարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ