07 Հուլիսի, Երեքշաբթի, 2020
KFC

Ուսանողները կոռուպցիայից ավելի քիչ են խոսում

53

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ներկայացվել  են ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացված «ՀՀ ուսանողների կենսաոճի և  Բոլոնիայի գործընթացի գնահատում» հետազոտության երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածի արդյունքները:

Ներկայացնելով կատարված սոցիոլոգիական  ուսումնասիրության կարևորությունը՝ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հիմնական նպատակն այսօրվա ուսանողության իրական նկարագրի բացահայտումն է եղել. պարզելու նրա՝ կրթական բարեփոխումների ու քաղաքացիական ու հասարակական հարաբերությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը.«Նախորդ անգամ ներկայացվել է ուսանողության կարծիքը  բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ՝ Բոլոնիայի գործընթացի համատեքստում: Հաշվի առնելով, որ ուսանողը նաև ՀՀ քաղաքացի է՝ իր լիարժեք իրավունքներով ու ազատություններով, իրականացրել ենք նաև հետազոտություն՝ պարզելու նրանց հասարակական-քաղաքական գերակայությունները, վարքի առանձնահատկությունները և ընկալումները՝ երկրում ընթացող քաղաքական և քաղաքացիական գործընթացների վերաբերյալ»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ ստացված արդյունքները բավական ուշագրավ են:
Նախարարի խոսքով՝ կատարված հետազոտությունը թույլ է տալիս հասկանալ Հայաստանի ներկա և ապագա զարգացումների ընթացքը: Ա. Աշոտյանի խոսքով՝ օրինակ բավական հետաքրքիր է, որ իբրև երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիր՝  կոռուպցիան մատնանշվել է   հարցված ուսանողների ընդամենը 4,6 տոկոսի կողմից, մինչդեռ այդ մասին հրապարակավ ավելի շատ է խոսվում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ