29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Որ այս երկիրը զարգանա, բայց ոչ երկիրը բզկտելով

image_13270

՛՛Առողջ Հրազդան՛՛ քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Մովսես Մանուկյանի համար ողջունելի է, որ երիտասարդները ներգրավված են բնապահպանական ակտիվ պայքարին:

՛՛Մենք ջատագովն ենք, որ այս երկիրը զարգանա, բայց ոչ այս երկիրը բզկտելով՛՛,-ասաց նա: Մանուկյանը պատմեց, որ Հանաքավանում հիմա գործընացներ են ընթանում, որոնք կարող են խոչընդոտել Ծաղկաձորում զբոսաշրջությանը: ՛՛Եթե կառուցվի Պղնձամոլիբդենային հանքավայրը, երկաթահանքն  ու ձուլարանը, դա կազդի նաև Ծաղկաձորի վրա, Ծաղկաձորում զբոսաշրջիկների թիվը կտրուկ կնվազի՛՛,-ասաց բնապահպանը:

՛՛Թռչկան՛՛ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը կարծում է, որ Ալավերդիում, Երևանում օդի աղտոտվածության խնդիր կա: Հայաստանից անպակաս չէ նաև անտառահատումների խնդիրը: ՛՛Տավուշի մարզում ոստիկանությունը հայտնաբերեց վաթսուն ավտոմեքենա մի գիշերվա մեջ: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե մի օրվա մեջ նման պատկեր է արձանագրվում, պատկերն ինչ կլինի՛՛,-պատմեց Գալստյանը:

Բնապահպանները նկատեցին, որ վատ է աշխատում բնապահպանության նախարարությունը: ՛՛Սպասում են, որ մենք դիմենք իրենց, որ իրենք էլ դիմեն օրինապահ մարմիններին: Երևի իրենց համար ընդունելի է միտինգների, բողոքների տարբերակը, բայց նրանք պետք է իրենց պարտականությունները կատարեն՛՛:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ