02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիան 22,5 տարվա ազատազրկում է սպառնում Յորքի դքսուհուն

Թուրքիայի իշխանությունները դատարանում պաշտոնապես հեռակա մեղադրանք են ներկայացրել Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնի հանդեպ` թուրքական տարածքում որբ երեխաներին նկարահանելու եւ նրանց` անձնական կյանք ունենալուն խանգարելու մեջ:

Եթե մեղադրանքներն ապացուցվեն, Ֆերգյուսոնին կսպառնի մինչեւ 22,5 տարվա ազատազրկում, ինչը միջազգային դատական չափանիշներով` բոլորովին համապատասխան չէ այդ արարքին: Դատական գործընթացն սկսելու ամսաթիվը դեռեւս չի նշվել:

2008-ին դքսուհին իր դստեր` արքայադուստր Եվգենիայի հետ գաղտնի այցելել էր Թուրքիա եւ Ռումինիա` “ITV” հեռուստաալիքով “Tonight” ծրագրի պատրաստման շրջանակներում: Ֆերգյուսոնը նկարահանումներ է կատարել Անկարայի արվարձաններից մեկում գտնվող մանկատներից մեկում: Արդյունքում` ծրագրի ժամանակ եթերում են հայտնվել այնպիսի կադրեր, որոնցում երեխաները կապված են մահճակալներին:

Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ դքսուհին իր գործողություններով մեծ վնաս է հասցրել իրենց երկրի քաղաքական իմիջին, իսկ Ֆերգյուսոնը նշել է, որ իր աշխատանքում առաջնորդվել է բացառապես բարոյական նպատակներով, այլ ոչ թե քաղաքական:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ