27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կառավարության աշխատակիցը ստիպված էր հատուցել կյանքով

Կառավարությունում, երեկ սեպտեմբերի 7-ին ինքնասպանության փորձ կատարած անվտանգության աշխատակիցը` Լյուդվիգ Հովհաննիսյանը, գրություն է թողել, որտեղ նշել է, որ իր պարտքերի փոխարեն հատուցում է սեփական կյանքով: Այդ մասին Henaran.am-ին հայտնեց Հովհաննիսյանի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը :

Թիվ 1  համալսարանական կլինիկա տեղափոխված Լյուդվիգ Հովհաննիսյանի  վիրահատությունը լավ է անցել: Բժիշկները ակնկալում են վիճակի կայունացում:

Մեր  ունեցած տեղեկությունների համաձայն`  Լյուդվիգը պարտքեր ու ֆինանսական խնդիրներ է  ունեցել, բայց տան անդամներին այդ մասին ոչինչ չի ասել: Նրանց համար դաժան անակնկալ է եղել տեղի ունեցածը, քանի որ ոչ ոք նրա հոգևիճակում փոփոխություն չի նկատել:

Տեղեկացնենք,  ինքնասպանության փորձի փաստի առիթով  ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ