22 Հուլիսի, Երկուշաբթի, 2019

Տղամարդը եւ կինը ինտիմ մտերմության պահին. էրոտիկ արձանի տեղադրումը բուռն արձագանք է ստացել /վիդեո/

image_12222

Բաթումիի իշխանությունները հերքել են այն լուրը, ըստ որի, իբր թե, քաղաքում ծրագրում են տեղադրել էրոտիկ բովանդակությամբ արձան, հայտնում է “Новости-Грузия”-ն:Արձանի տեղադրման շուրջ թեժ քննարկումները չեն զիջել ամենահրատապ քաղաքական թեմաների քննարկումներին:

Նման  տեղեկությունն ավել վաղ տարածել էր տեղի ընդդիմադիր Աշխատանքային կուսակցության ներկայացուցիչ Դավիդ Ռոբակիձեն: Նրա խոսքով` քաղաքում կհայտնվի արձան, որը պատկերում է տղամարդուն եւ կնոջը` ինտիմ մտերմության պահին: Սոցկայքերում նույնիսկ տարածվել է ենթադրյալ արձանի նկարը:

Ռոբակիձեն պնդել էր, որ արձանը կտեղադրվի “Ալի եւ Նինո” կոմպոզիցիայից ոչ հեռու: Այս քանդակն իրենից ներկայացնում է տղամարդու եւ կնոջ արձաններ, որոնք մոտենում են միմյանց, միահյուսվում եւ կրկին բաժանվում:

Լեյբորիստը հայտարարել է, որ արձանը կտեղադրվի այն առիթով, որ, իբր թե, Վրաստանը միացել է “տղամարդու եւ կնոջ սեքսուալ իրավունքների հավասարության” մասին ինչ-որ կոնվենցիայի, ինչն ընդունվել է պառլամենտի կողմից` Ամանորից մի քանի օր առաջ:

Իրականում, դեկտեմբերին պառլամենտն ընդունել է միայն “Կանանց, խաղաղության եւ անվտանգության մասին” ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումը:

http://youtu.be/84jvK1rws40

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ