19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂՀ ԱԺ նախագահ. անցած տարի Ղարաբաղյան թեման հրատապ էր /վիդեո/

Չորեքշաբթի, Հայաստանի Ազգային ժողովում կայացած միջազգային կառույցներում` խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների խորհրդակցությանը մասնակցեց նաեւ Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսքով, իր մասնակցությունը խորհրդակցությանը` տեղին էր, քանի որ բոլոր մեր խորհրդարանական պատվիրակությունները այսպես թե այնպես առնչվում են Ղարաբաղյան թեմային: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ անցած տարի Ղարաբաղյան խնդրի թեման ակտիվ է եղել:

“Անցած մեկ տարվա գործունեության մեջ հետաքրքիր նրբություններ կան, որը մեզ հուշում է անընդհատ զբաղվել այդ հարցով, մշտապես թարմացնել այն իրավաքաղաքական հիմնավորումների փաթեթը, որը նույնպես կարիք ունի տարածման”,-ասաց Ղուլյանը:

ԼՂՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով չնայած իր գործընկերները կարողացան պահպանել դրական այն շեշտադրումները, որ կար Ղարաբաղի իշխանության դիրքորոշման մեջ, այնուամենայիվ աշխատանքներ դեռ կան:

“Եղածը չի կարելի բավարար համարել, քանզի անընդհատ քաղաքական իրավիճակներ են փոխվում:

Տարբեր տարածաշրջաններում տարբեր կերպ են այդ քաղաքական անցուդարձերը տեղի ունենում, ինչը նշանակում է, որ ամեն ինչ շարունակվում է, եւ եղածը մեզ հիմք է տալիս ճշգրտելու հետագա աշխատանքը, եւ մենք հայաստանյան մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք, որ հետագայում փորձելու ենք մի քիչ գործնական հողի վրա դնել մեր աշխատանքը”,-ասաց Աշոտ Ղուլյանը:
http://youtu.be/-sXsopS6O5c

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ