26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սեյրան Օհանյանը երախատպարտ է իր մարտական ընկերներին /վիդեո/

Պաշտպանության նախարարը Եռաբլուրում

Հայաստանի  Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 28-ը hամաժողովրդական տոն է համարում: “Ինչին որ հասել ենք, ժողովրդի միջոցով ենք հասել: 20 տարիների ընթացքում կայացած բանակ ունենք, որն իր կարեւոր առաքելությունն անում է, պաշտպանում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանները”,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ս. Օհանյանը:

Պաշտպանության նախարարը առանձնահատուկ է համարում բանակի կայացման առաջին փուլը` շրջափակում, պարտադրված պատերազմ, 1988թ. երկրաշարժի հետեւանքների վերացում , բայց կայացավ բանակը: Նաեւ առանձնահատուկ է ներկայիս բարեփոխումների փուլը: “Երախատապարտ եմ բոլոր մարտական ընկերներիս, նրանց հարազատներին եմ ուղղում խոսքս, սփոփանքի հետ մեկտեղ հպարտություն պիտի ապրենք, որ ունենք այսպիսի գերատեսչություն”,-ասաց նախարարը:

Նախարարը նաեւ նշեց, որ մինչև 2015թ-ը բանակի զինտեխնիկան համալրվելու է նոր սպառազինություններով եւ ռազմական տեխնիկայով : Եռաբլուրում Սեյրան Օհանյանը շնորհավորանքներից բացի`  պատասխանեց նաեւ իր  զինակիցների հարցերին:
http://youtu.be/RGFcie73xjU

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ