10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

“Մոսսադ”-ը իր գործակալներին ուղարկել է Բաքու` Իրանի ներկայացուցիչներին լրտեսելու. “Times”-ը խառնել է ադրբեջանաիրանական սրված հարաբերությունները

image_11102
Իրանի արտգործնախարարությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել այն բանից հետո, երբ բրիտանական “Times”-ը մի հոդված է հրապարակել, որտեղ հաստատվում է, որ  իսրայելական “Մոսսադ” հետախուզական ծառայությունը իր գործակալներին ուղարկել է Բաքու` Իրանի ներկայացուցիչներին լրտեսելու:
Ինչպես հայտնում է “Reuters” գործակալությունը, Իրանի արտգործնախարարությունը կանչել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանին եւ նրան պաշտոնապես հայտարարել, որ Բաքուն բազաներ է տրամադրել “Մոսսադ”-ի գործակալների գործողությունների համար, ինչպես նաեւ մեղադրել է իրանցի գիտնականների վրա հարձակման համար: Դեսպանը հավաստիացրել է, որն ամեն ինչ կհաղորդի իր կառավարությանը:
Արտգործնախարարությունը հայտարարել է նաեւ, որ Ադրբեջանը հակաիրանական քարոզչություն է տարածում ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ խոչընդոտում է իր տարածքով անցնող իրանական բեռնատարների երթեւեկությունը:
Իսրայելն  իր հերթին ոչ մի կերպ չի մեկնաբանել “Times”-ի հոդվածը, որում նշված է, որ “Մոսսադը” գործողություններ է իրականացնում Ադրբեջանում:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ