19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրուշոյի երկրպագուները մտածում են, թե նա հղի է

Սիրուշոյի հնարավոր հղիության խոսակցությունների առիթ դարձած լուսանկարներից

Սիրուշոյի երկրպագուներն իրենց սիրելի երգչուհու արտաքինում փոփոխություններ են նկատել, ինչը պայմանավորում են երգչուհու հնարավոր հղիության հանգամանքով: “Վերջերս Սիրուշոն մի քանի նկար ներբեռնեց “ֆեյսբուքյան” իր էջ… Փոխվել է, ավելի ճիշտ` գիրացել է…

Իսկ նկարներն ուշադիր նայելիս կարծես թե Սիրուշոն երեխայի է սպասում…”. ահա այսպիսի գրառում է կատարել Արգամ Ուստյանը:

Բլոգերը նաեւ հետեւյալն է գրել. “Երկրպագուները նկատել են նաեւ, որ նկարներում Սիրուշոն շպարված չէ, իսկ կոսմետիկա օգտագործելը հղիներին հիմնականում խորհուրդ չի տրվում: Նկարներին զուգահեռ, երգչուհին իր “ֆեյսբուքյան” էջում մի գրառում է կատարել, որում մասնավորապես գրել է` “You see me all the time..But there is so much you don’t know about me…”: Դե ինչ, համաձայնեք, որ սա արդեն մտածելու տեղիք է տալիս”:

Սիրուշոյի հղիության մասին խոսակցությունների հավաստիությունը պարզելու համար bravo.am-ը զրուցել է Արեւիկ Ուդումյանի հետ: Նշենք, որ երգչուհու մենեջերը հերքել է շրջանառվող լուրը` ասելով, որ “նման բան չկա, Սիրուշոն չի գիրացել, չի հրաժարվել շպարվելուց, նույնիսկ քննարկվող նկարում դիմահարդարում ունի, իսկ վերոնշյալ ստատուսն էլ հղի լինելու ենթատեքստ չունի”:

Հիշեցնենք, Սիրուշոն ցանկալի հարսնացուների շարքը լքել է 2009 թվականին` ամուսնանալով ընտրյալի` Լեւոն Քոչարյանի հետ:

Նյութը եւ լուսանկարը` bravo.am-ի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ