29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանը եւ Ադրբեջանը “լուռ” հակամարտության մեջ են

image_10687

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է եւս մեկ ահաբեկչական խմբավորման մասին, որը գործում է իրանական հատուկ ծառայությունների առաջադրանքով: Օտարերկրացիների նկատմամբ ահաբեկչություն իրագործել պատրաստվող ահաբեկիչներին ձերբակալել են երեքշաբթի երեկոյան, հաղորդում է “Интерфакс”-ը:

Ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է “Հիզբալլահի” զինված թեւի ղեկավարների կողմից: Խմբավորման անդամները հետախուզական բնույթի տեղեկատվություն են հավաքել, ձեռք են բերել  հրազեններ, պայթուցիկ սարքեր եւ այլ ռազմամթերքներ:

Հատուկ գործողության մասին որեւէ մանրամասներ, ինչպես նաեւ խմբավորման ձերբակալված անդամների թվի մասին Ազգային անվտանգության նախարարությունը չի հայտնել:

2012-ի սկզբից Ադրբեջանի ԱԱՆ-ը 2-րդ անգամ է հայտարարում իրանական հատուկ ծառայությունների հետ կապված ահաբեկչական խմբավորման բացահայտման մասին: Նախորդ միջադեպը գրանցվել էր հունվարի վերջին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ