26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարմիր խաչի ներկայացուցիչներին թույլ են տվել մուտք գործել Սիրիա /վիդեո/

Սիրիական Հոմս քաղաքն ազատագրվել է գրոհայիններից կառավարական զորքերի “շնորհիվ”: Այսօր քաղաք կժամանեն Կարմիր խաչի ներկայացուցիչները, հաղորդում է “Вести.ru”-ն: Նրանք օգնություն կտրամադրեն տեղի բնակչությանը, դեղեր եւ սննդամթերք կբերեն իրենց հետ:

Ծայրահեղականների ոչ մեծ խումբ դեռեւս շարունակում է դիվերսիաներ իրագործել զինվորականների եւ քաղաքացիների դեմ: Բնակիչների խոսքով` գրոհայինների հարձակումները հիմնականում ուղղված են քրիստոնյա բնակչության դեմ: Չնայած սիրիացիների մեծ մասը մուսուլմաններ են, երկրում բնակվում են նաեւ այլ կրոնների ներկայացուցիչներ:

Կարմիր խաչը միակ միջազգային հումանիտար կազմակերպությունն է, որին թույլատրվում է գտնվել Սիրիայի տարածքում: Այն նույնիսկ խնդրանք է ստացել ապստամբ ուժերի ղեկավարի կողմից ժամանել քաղաք եւ օգնել բնակիչներին:

Կառավարական ուժերը Բաբա-Ամրո թաղամասի գրոհն սկսել էին փետրվարի 29-ին: Այդ տարածքը գրեթե մեկ ամիս պահպանում էին “Սիրիական ազատագրական բանակի” գրոհայինները: Դրանից մի քանի օր առաջ կարճաժամկետ հաշտություն էր կնքվել Կարմիր խաչի միջնոդությամբ, եւ բժիշկներին հաջողվել էր էվակուացնել վիրավորների մի մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ