20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՄՆ-ում նախնական նախագահական ընտրություններ են. Միթ Ռոմնին հաղթանակ է գրանցում եւս մեկ նահանգում

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում անցկացված Հանրապետական  կուսակցության թեկնածուների փրայմերիզում կրկին հաղթանակել է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, հաղորդում է “РИА Новости”-ն: Նա հավաքել է ձայների 36,3 տոկոսը:

Ռոմնին ձայների ավելի քան 10 տոկոսով առաջ է անցել իր հակառակորդ կոնգրեսական Ռոն Փոլից, որի օգտին քվեարկել է 24,6 տոկոսը: Նախկին սենատոր Ռիկ Սանտորումը 3-րդ տեղում է: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գենգրիչն անհուսորեն ետ է մնացել իր հակառակորդներից: Նրան աջակցել է ընտրողների ընդամենը 11,3 տոկոսը:

Այս քվեարկությունը դեռեւս նախնական է համարվում: Պաշտոնական քվեարկությունը  եւ Վաշինգտոնում առաջատարին պարզելը տեղի կունենա մայիսին: Իսկ մարտի 6-ին կկայանա “սուպեր երեքշաբթին”: Սա այն օրն է համարվում, երբ փրայմերիզն անցկացվում է միանգամից 10 նահանգներում: Հենց “սուպեր երեքշաբթիի” վրա են հիմնականում հույս դնում նախագահի թեկնածուները: Որպես կանոն այդ օրը պարզ է դառնում մրցապայքարի վերջնական հաղթողը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012-ի նոյեմբերի 6-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ