20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էրդողանը քաղցկեղ ունի եւ նրան հաշված օրեր են մնում. WikiLeaks

Ամերիկյան  “Stratfor” հետազոտական-վերլուծական կենտրոնի աշխատակիցների գրառումները, որոնք “Anonymous” հակերական խմբի ջանքերով հայտնի են դարձել “WikiLeaks”-ին, վկայում են այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղցկեղ ունի եւ նրան հաշված օրեր են մնում, տեղեկացնում է  “MIGnews”-ը:

Թուրքական “Taraf” անկախ թերթը` կրկին “WikiLeaks”-ին հղում անելով հայտնում է, որ 58-ամյա Էրդողանի վիճակն օր օրի վատանում է, նրան ամենաշատը 2 տարի է մնացել ապրելու:

Էրդողանի առողջական վատ վիճակի մասին լուրեր ԶԼՄ-ներում հայտնվել են նաեւ նախկինում, որոնց պատճառն են դարձել վարչապետի աղեստամոքսային տրակտի մի քանի վիրահատությունները: Առաջին վիրահատությունը նախորդ տարվա նոյեմբերին է եղել, իսկ 2-րդը` այս տարվա  փետրվարի 11-ին: Առաջին վիրահատությունից հետո վարչապետը գրեթե մեկ ամիս  չի հայտնվել հեռուստատեսությամբ:

Թուրքական պաշտոնական աղբյուրները հերքում են այն ինֆորմացիան, որ վարչապետը քաղցկեղ ունի: Սակայն “WikiLeaks”-ը հենվում է Էրդողանին վիրահատած բժշկի մոտ ընկերոջ հայտարարության վրա, ով վկայել է, որ վարչապետին 2 տարուց քիչ կյանք է մնացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ