26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երջանիկ կյանքն սկսում է 45 տարեկանից հետո. բրիտանացի գիտնականները

Մեծանալով մենք ավելի երջանիկ ենք դառնում, պնդում են Ուորվիկ համալսարանի գիտնականները: Չնայած այն փաստին, որ միջին տարիքի սահմանն անցնելուց հետո առողջությունը թուլանում է, երջանկության մակարդակը` հակառակը, սկսում է կայուն կերպով բարձրանալ:

Բրիտանացի գիտնականները վերլուծել են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի տասնյակ հազարավոր բնակիչների կենսակերպն ու առողջությունը: Նրանց կյանքի որակը գնահատվել է 8 տարբեր գործոններով` ներառյալ առողջության ընդհանուր ընկալումը, ցավերի առկայությունը կամ բացակայությունը, սոցիալական կյանքը եւ հոգեկան առողջությունը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մեր երջանկության զգացողությունը պարաբոլայի նման է` հասնելով իր մինիմալ կետին 45 տարեկանում` այն սկսում է աճել մեր տարիքի հետ զուգահեռ:

Մասնագետների կարծիքով` դա կարող է կապված լինել այն փաստի հետ, որ տարիքի աճման հետ մարդիկ սկսում են ավելի “թեթեւ տանել” տհաճ միջադեպերը, նրանք ձեռք են բերում պաշտպանական մեխանիզմներ, ինչը չունեն երիտասարդները: Բացի այդ, դա կախված է նաեւ կյանքից քիչ սպասելիքներ ունենալու հետ, ինչպես նաեւ, տարիքով մեծ մարդկանց բնորոշ չէ  միայնակ մնալու ձգտումը, ինչը վատ տրամադրության եւ նյարդային խանգարումների հիմնական աղբյուրն է:

Որքան մենք մեծանում ենք, այնքան ավելի շատ ենք սկսում ապրել ներկայով` չկարեւորելով սոցիալական ճնշումը եւ հասարակական կարծիքը, ինչը կարեւոր է երիտասարդ ժամանակ: Մենք զգում ենք, որ ժամանակը հեռանում է եւ կարեւոր է վայելել այն, ինչ մնացել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ