29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: բանակ

Եվլախում մեկնարկեց Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները

Եվլախում մեկնարկել է Արցախի Հանրապետության պատվիրակության ու Ադրեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Արցախյան կողմից բանակցությունների մեկնել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արեգ Ավագյանը, Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղկալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնում է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ […]

Արցախի պատվիրակությունն արդեն Եվլախում է, շուտով կսկսվեն բանակցությունները

Արցախի պատվիրակությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավտոշարասյունով արդեն հասել է Եվլախ։ Այսօր ադրբեջանական այդ քաղաքում տեղի կունենան բանակցություններ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում հայկական կողմի հետ բանակցություններ նախատեսված չեն․ Բայրամով

Ադրբեջանն առայժմ չի չի նախատեսում բանակցություններ անցկացնել հայկական պատվիրակության հետ՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի շրջանակներում, «Ռիա Նովոստի»-ին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Բանակցություններ այս պահին նախատեսված չեն»,- ասել է Բայրամովը։ Բայրամովը հավելել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ էլ հանդիպում ՄԱԿ-ում առայժմ նախատեսված չէ։ Ադրբեջանի ԱԳ նախարարը «Ռիա Նովոստի»-ին հաստատել է՝ մասնակցելու […]

Արցախի Պաշտպանության բանակն ամբողջությամբ լուծարվում ու զինաթափվում է

Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ամբողջական լուծարման ու զինաթափման մասին։ Տեղեկությունը հրապարակել է Արցախի տեղեկատվական կենտրոնը։ Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկան և սպառազինությունը անհապաղ պետք է դուրս բերվի ոչնչացման նպատակով։

Ադրբեջանն առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ, Պաշտպանության բանակը արյունալի, անհավասար մարտեր է տալիս. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է. «Արցախից ստացած իմ տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժը շփման գիծը ճեղքել և առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ: Պաշտպանության բանակը արյունալի, անհավասար մարտեր է տալիս: Պարոնայք իշխանություններ Հայաստանի և Արցախի, մտեք բանակցությունների մեջ և փրկեք Արցախի մեր հայրենակիցներին, հերիք է վախենաք որոշումներ կայացնելուց: Գնացեք և բանակցեք Ադրբեջանի հետ»:

Արցախի բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայտնում են Արցախի ՊՆ-ից։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:

ԼՂ-ն Ադրբեջանին առաջարկում է նստել բանակցությունների սեղանի շուրջ

Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

1918 թ. այսօրը` սեպտեմբերի 15-ին օսմանյան բանակը Էնվեր և Նուրի փաշաների գլխավորությամբ գրավեց Բաքուն…». Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «1918 թ. այսօրը` սեպտեմբերի 15-ին օսմանյան բանակը Էնվեր և Նուրի փաշաների գլխավորությամբ գրավեց Բաքուն: Մենք այսօրը գերազանցապես հիշում ենք որպես հայերի կոտորածի օր, սակայն դրանից զատ Բաքվի գրավումը փաստացի ձևավորեց Ադրբեջանի Հանրապետությունը: Չնայած վերջինս հռչակվել էր 1918-ի մայիսին, սակայն միայն սեպտեմբերին թուրքական բանակը գրավեց և հաստատվեց այն տարածքում, […]

Ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ` ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ, սակայն զուգահեռ ադրբեջանական կողմից գործընթացը տորպեդահարող հայտարարություններ են հնչում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանն առ այս պահը հրաժարվում է կատարել ՌԴ միջնորդությամբ ներկայացված առաջարկի` իրեն վերաբերող հատվածը` բացել «Լաչինի միջանցքը» և հնարավորություն տալ Կարմիր Խաչի միջազգային առաքելությանը, ռուս խաղաղապահներին և Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարող մասնավոր ընկերություններին` մուտք գործել Արցախի Հանրապետություն Թեպետ այս պահին էլ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ` […]

Ադրբեջանը փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել. Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան. Սարգիս Խանդանյան

Սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Նա նշեց, թե Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու հերթական անգամ փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել: «Սրան շատ լուրջ պետք է վերաբերվել: Բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել այս ընթացքում, որպեսզի ավելացվի ճնշումն Ադրբեջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ