29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: բանակ

Միայն բանակով երբևէ որևէ երկիր չի կարողացել ու չի կարողանալու ապահովել անվտանգություն. Վարչապետ

Պետությունը պետություն է այնքանով, թե ինչքան մարդ է այնտեղ ապրում, ինչքան մարդ է այնտեղ ծնվում, ինչքան մարդ է այդ երկրի հետ կապում իր ու իր երեխաների ապագան, այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ առնվազն 2023 թվականի հունվար-օգոստոսին մենք ունենք վերջին 5 տարիների համար ծնելիության ամենաբարձր ցուցանիշը, ինչը շատ կարևոր ազդակ […]

Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև. Պուտին

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել ցանկացած ձևաչափով:

Արցախի նախագահների կալանավորումն ապօրինի է, նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է

Ադրբեջանի կողմից Արցախի երեք նախագահների կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ «Հանցագործության բացահայտման իրավական մեխանիզմներն Ադրբեջանի կողմից օգտագործվել են ուժի ցուցադրության նպատակով», – նշել է Սահակյանը։ Ըստ նրա` Ադրբեջանի պատժիչ գործողությունների նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է ու երկարաժամկետ էֆեկտներից օգտվելը։ «Չճանաչված պետության մեջ […]

Հոգեբանական և այլ խնդիրները ևս պետք է այդ փոխհատուցման մեջ հաշվի առնեն․ «Փաստ»

Արցախից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված մարդկանց թիվը կազմում է 100 հազար 520: Կառավարությունը հայտարարել է, որ նրանց կտրամադրվի միանվագ 100 հազար դրամ, ինչպես նաև 6 ամիս յուրաքանչյուր անձի կհատկացվի 40 հազար դրամ բնակարանի վարձակալության և 10 հազար դրամ կոմունալ ծախսերի համար: Արդյո՞ք պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը բավարար է մեր հայրենակիցների բազմաթիվ խնդիրներին լուծում […]

Բորելը Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի բանակցությունների հույս ունի

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Բրյուսելում հնարավոր կլինի բանակցություններ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ «Հուսով եմ, որ Բրյուսելում հնարավոր կլինի հանդիպումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սա անհրաժեշտ է, որպեսզի հակամարտությունը չընդլայնվի։ Բացի այդ, Հայաստանում անհրաժեշտ է հասնել քաղաքական կայունացման», – Գրանադայում լրագրողներին ասել է Բորելը։

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Եվլախում հայկական կողմի հետ բանակցող խումբը հոկտեմբերին նախատեսում է այցելել Ստեփանակերտ, հայկական կողմի հետ հաջորդ հանդիպումը և բանակցություններն այնտեղ կընթանան։ Նշվում է, որ ադրբեջանցիները Ստեփանակերտ նախատեսում են այցելել հոկտեմբերի 2-ին։ Տեղեկությունը իր կողմից հաստատել է հայկական կողմի հետ բանակցությունների պատասխանատու Ռամին Մամեդովը։

Հրաժարվել ենք Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ մեր ներկայացրած բողոքից. Փաստաբանական խմբի հայտարարությունը

ՀՀ երկրորդ նախագաh Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է. «Քիչ առաջ դիմում ենք ներկայացրել դատավոր Մասիս Մելքոնյանին, որով հրաժարվել ենք Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ մեր ներկայացրած բողոքից: Մասիս Մելքոնյանը ընդամենը 3 ամիս առաջ եղել է Հանրապետություն կուսակցութան խորհրդի անդամ և բազմիցս արել է քաղաքական հայտարարություններ, որոնք եղել են […]

Արցախի բանակը հանձնում է զենքերը և լքում դիրքերը

Ի կատարումն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների՝ սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից զենքի և զինամթերքի հանձնումը՝ ռուս զինծառայողների հսկողության ներքո։ Խաղաղապահ ուժերի Peacekeeper տելեգրամ-ալիքի փոխանցմամբ՝ Ղարաբաղի զինված կազմավորումները լքում են իրենց դիրքերը՝ համաձայն Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների։ Մինչ օրս հանձնվել է ավելի քան 800 […]

Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ զորքերի հետ քաշման և քաղաքացիների վերադարձն ապահովելու ուղղությամբ

«Հարգելի՛ հայրենակիցներ, Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ: Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը»:

Եվլախում ավարտվել են Արցախ-Ադրբեջան բանակցությունները

Եվլախում ավարտվել են Արցախի Հանրապետության պատվիրակության ու Ադրեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Նշվում է, որ բանակցություններում քննարկվել է արցախահայերի վերաինտեգրման հարցը։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Հիշեցնենք՝ արցախյան կողմից բանակցությունների մեկնել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արեգ Ավագյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ադրբեջանական կողմին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ