29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: բանակ

«Վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները»․ Սերժ Սարգսյանը տրամաբանական է համարում Վարդան Օսկանյանի առաջարկները

Արցախի հարցում վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀ երրորդ նախագահն այս համատեքստում նշեց նաև, որ ինքը լսել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկները և գտնում է, որ դրանք տրամաբանական են։ «Այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, իրականացնելի է, այնպես որ, իհարկե, […]

Հիշե՛ք Խաչատուրովի մասին, միայն այդպես կարող եք վերականգնել մեր բանակի փառքն ու հզորությունը. վստահ եմ՝ հասկանում եք՝ ինչի մասին եմ խոսում. Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախօրեին մի շարք զինվորականների գեներալի կոչում է շնորհվել։ Պետք է անկեղծ ասեմ՝ ես չգիտեմ՝՝ այդ նոր գեներալներից ով ինչ արժանիք ունի, ինչպես է ծառայում, ինչ արժեքների է դավանում։ Ավելի ճիշտ՝ գրեթե չգիտեմ։ Համացանցում այսօր որոշ կարծիքներ ու մեկնաբանություններ կարդացի։ Մարդիկ հաշտ չեն մեր հրամանատարների հետ։ Ցավալի է, […]

«Բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա». ՊԲ նախկին հրամանատարը հայտարարություն է տարածել

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ArmLur.am-ի միջոցով հայտարարություն է տարածել։ «Վերջին շրջանում հաճախակիացել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից իմ վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակումը, ուստի կարճ ցանկանում եմ անդրադառնալ դրանց։ Նախ ցանկանում եմ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել եմ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն […]

«Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա». Փաշինյանը՝ Ալիևին

Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ նշեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օրեցօր սրվում է։ «Ինչպես տեղյակ եք, հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո Լեռնային Ղարաբաղը զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից, ապրանքների մատակարարումներ իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս […]

Վաշինգտոնյան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ. առաջիկայում Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ. Փաշինյան

Որքան էլ այսօր դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային և էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ ԼՂ-ի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի. «Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան […]

ԱՄՆ դեսպանի` արցախցիներին հրեշի երախ ուղղորդելու հայտարարություններն անթույլատրելի են և մեծ վնաս են հասցնում և´ բանակցային գործընթացին, և´ ԱՄՆ-ին` որպես միջնորդի. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ով հույս է հայտնում, թե արցախցիները կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում, կարծես ոգեշնչվում է հայաստանյան իշխանության տրամադրություններով: Հայաստանի իշխանության համար Արցախի հանձնումը կյանքի նպատակ է դարձել ու դրան հասնելու ճանապարհին տրորում են ցանկացած սկզբունք, պղծում արժեքներ և նվաստանում մինչև վերջ: Ադրբեջանի կազմում […]

Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում հայկական շահը որևէ ձևով ներկայացված չէ, օրակարգում ադրբեջանական պահանջներն են. Աբրահամյան

Բերանները փրփուր առած հայտարարում են, թե Վաշինգտոնում բանակցային գործընթացի որոշ հարցերի շուրջ առաջընթաց է եղել, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ո՞րն է առաջընթացը՝ որ Արցախ պարենամթերք, վառելիք, առհասարակ, նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակ չի մտնու՞մ. շարժը գրեթե ամբողջությամբ կանգնած է: Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում հայկական շահը որևէ ձևով ներկայացված […]

Բաքուն ցույց է տալիս, որ բանակցային գործընթացն ընդամենը ադրբեջանական սադրանքները լեգիտիմացնելու միջոց է․ «Փաստ»

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է իր ավանդական գործելակերպը՝ պարբերաբար դիմելով տարբեր սադրանքների, իսկ եթե ավելի ճիշտ ներկայացնենք, ապա՝ հարձակումների ու հանցագործությունների։ Ընդ որում, Բաքվի կողմից սահմանային լարվածության աստիճանը բարձրանում է հատկապես կարևոր հանդիպումների նախօրյակին կամ ընթացող բանակցություններին զուգահեռ։ Այս անգամ Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունները ևս բացառություն չէին, դրան համընթաց Ադրբեջանը հերթական հարձակումը գործեց Արցախի […]

Երկու բան ունենք անելու՝ ինքնապաշտպանություն և դիմադրողականության բարձրացում․ բանակցությունները արդյունք չեն տալիս. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցերին՝ խոսել է այն մասին, թե ինչու պետք չէ ընդունել Ադրբեջանի առաջարկը և գնալ Բաքու բանակցելու։ «Բաքուն մի թեմա է քննարկում մեզ հետ՝ ինտեգրացիան, երկրորդ թեմա չի քննարկում։ Տարբեր տեղերից ասում են՝ գնանք, համոզենք։ Փորձել եմ, ընկերնե՛ր, երկու տարի փորձել եմ։ Եթե որևէ մեկը գտնում է, որ ես […]

Թող ինձ ներեն իմ ֆիդայի ընկերները, բայց այս իշխանությունները կանոնավոր բանակը վերածեցին ֆիդայական ջոկատների. Սեյրան Օհանյան

Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել բանակը համալրելու համար, մոբիլիզացիան չի իրականացրել, 44 օրվա ընթացքում իրենք կարողացել են իրականացնել միայն մեկ օրվա մոբիլիզացիա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով ՀՀ բանակի համար գնումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ «Տարիներով ձևավորված մոբիլիզացիոն համակարգն իրենք փոխել են բանակի համալրման կամավորական ջոկատներով։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ