06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: բանակ

«Գործընթացների կազմակերպման հետ կապված բանակցությունները վարվել են Արցախի իշխանությունների կողմից»․ Արարատ Միրզոյանի պատասխանը

Ն․ Փաշինյանի իշխանությունն ասում է՝ մենք մեղավոր չենք, բանակցությունները վարել են Արցախի իշխանությունները, որոնք էլ կազմակերպել են հայկական բնակավայրերի հանձնման գործընթացը. Հազարավոր հայորդիների անդրդվելիության, խիզախության, աննկուն կամքի, կյանքի եւ առողջության գնով ազատագրված Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը Ն․ Փաշինյանի համաձայնությամբ հանձնվեցին Ադրբեջանին։ Օրերս էլ Ադրբեջանին հանձնվեց Բերձորի միջանցքը, որը յուրահատուկ հույսի կամուրջ էր դարձել, կարևոր […]

Ադրբեջանական բանակը մտել է Բերձոր, Սուս և Աղավնո. Ալիև

Ադրբեջանական բանակն ուրբաթ օրը մտել ու տեղակայվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոնում, Աղավնո և Սուս գյուղերում (Լաչին)։ Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։   «Այսօր՝ օգոստոսի 26-ին, մենք՝ ադրբեջանցիներս, վերադարձել ենք Լաչին քաղաք (օկուպացված Բերձոր։- խմբ.)։ Ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչին քաղաքում, վերցված են վերահսկողության տակ Զաբուխ […]

Սրանք ամբողջ բանակն են ցանկանում փողի բազար դարձնել․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Եթե Իսրայելում, որևէ մեկի մտքով անցներ, սոցիալապես բևեռացված հասարակությանը, խոշոր չափի փողի հափշտակության դիմաց, օրենքով ազատել ծառայությունից` այդ երկիրը վաղուց գոյություն չէր ունենա: Փաստորեն, ՊՆ ղեկավարությունը երկար մտածել է, որ արդյունքում նման հիմարությու՞ն ծնի: Որպեսզի աղքատներն էլ ավելի աղքատանան, հարուստներն` էլ ավելի խուսափեն, իսկ ՀՀ Զինված Ուժերը` […]

«Սա ևս մեկ ծանր հարված է մեր պետությանը, ջարդում է մեր երկրի ու բանակի ողնաշարը»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձել է ՊՆ-ի նոր նախագծին, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե բավականին մեծ գումար վճարելու պայմանով: «Վճարիր 60 հազար դոլար եւ խուսափիր երկամյա զինծառայությունից։ Այս գովազդը տարածում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։ Սա անբարոյականություն է։ Իհարկե։ Բայց ոչ […]

«24 մլն դրամ վճարելու և ընդամենը 4.5 ամիս բանակում ուսումնական փուլ անցնելու գործընթացն ամբողջությամբ անընդունելի է». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված նախագիծը, որը ենթադրում է 24 մլն դրամ վճարելու և ընդամենը 4.5 ամիս բանակում ուսումնական փուլ անցնելու գործընթաց, ամբողջությամբ անընդունելի է։   Սա ոչ միայն երկրում սոցիալական անարդարության նոր ջրբաժանի, այլ ներհասարակական հարաբերությունների ճգնաժամի է հանգեցնելու։ Սրանից բացի, սա մտածողության, գաղափարի, հայեցակարգային փակուղի տանող […]

Փաշինյանը, Շուշիի հանձնումը դիտարկելով որպես բանակցային գործընթացի անքակտելի մաս, հերթական անգամ ստել է․ «Ժողովուրդ»

««Պատերազմից կարելի էր խուսափել, եթե հայկական կողմը համաձայներ Ադրբեջանին հանձնել յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին»,- սա հատված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ նոյեմբերի 16-ին արած հայտարարությունից: Այս հայտարարությունից հետո՝ մոտ մեկ տարի անց՝ հոկտեմբերի 4-ին՝ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, նա վերահաստատել էր Շուշիի մասին նախկին արած հայտարարությունն ու հայտարարել. ««Միշտ […]

15 օրում 5 ոչ մարտական զոհ․այս վիճակագրությունը ողբերգություն է բանակի ու երկրի համար․ Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է․ Զինված ուժերում օգոստոս ամսվա առաջին կիսամյակի ոչ մարտական կորուստների վիճակագրությունն եմ նայում, որը ևս տեղով ողբերգություն է բանակի ու երկրի համար։ 15 օրում 5 ոչ մարտական զոհ։ Եվս 2 զոհ Պաշտպանության բանակն ունեցել է օգոստոսի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիայի ժամանակ։ Շուրջ 2 տասնյակ՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված վիրավորումներ ՀՀ-ում և Արցախում, այդ […]

«Պաշտպանության բանակը պետք է մեկնաբանի թե ինչո՞ւ, ինչ փաստաթղթի հիման վրա է հրատապ զորացրում իրականացվում». Տիգրան Աբրահամյան

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության  պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն 2 օր է ամենատարբեր աղբյուրներով շրջանառվում է Հայաստանից Արցախ զորակոչված պարտադիր ժամկետային զինծառայողների վերջին զորակոչը շտապ զորացրելու մասին լուրերը։   Հիշեցնեմ, որ ՀՀ-ից Արցախ վերջին անգամ զորակոչ եղել է 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականի ձմռանն անցկացված զորակոչին, […]

Կողմերը կարող են համաձայնության գալ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Իրանի ԱԳՆ

Միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի մասնակիցները կարող են շուտով համաձայնության գալ բանակցությունների նոր փուլի անցկացման վերաբերյալ: Օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին:   «Հավանաբար, մոտ ապագայում մենք կկարողանանք համաձայնության գալ բանակցություների ժամանակային շրջանակների շուրջ եւ կդառնանք նոր բանակցային փուլի ականատեսներ»,- ասել է նա: Դիվանագետը […]

Հայաստանի իշխանությունը հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգից փաստացի հանում է Արցախի հարցը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Թուրքիան հայ-թուրքական բանակցությունները համաձայնեցնում է Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանի իշխանությունը հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգից փաստացի հանում է Արցախի հարցը։   Սա է այսօրվա Հայաստանի տխուր իրողությունը»

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ