14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը կիսվել է իր պաշտպանյալի մասին տպավորություններով:

Աթանեսյանն ընդգծել է` «Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար»:

«Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և ինքնաքննադատ: Արմենը նաև շատ հավատարիմ մարդ է: Ունի իր սկզբունքները, իսկ նման տեսակի հայերը միշտ խնդիր ունեն ընկալվելու: Արմենի հետ ընկերներ ենք դարձել դեռ այս թուրքական հեղափոխությունից առաջ, երբ ես, ինչպես միշտ, ընդդիմադիր էի: Մեր ընկերանալու պատճառը և պատմությունը մի օր, տարիներ անց, կդառնան իմ կամ Արմենի հուշերի գրքի մի հատուկ հատված: Երբեք Հայաստանը չի ունեցել այսպիսի կրթության և գիտության նախարար, ինչպես Արմենն էր, ով իրոք մտահոգված էր դեռևս Խորենացուց հայտնի մեր ազգի տգիտության հանդեպ «սիրո» հաղթահարման խնդրով:

Արմենը լավ ընկեր է, միաժամանակ բարդ ընկեր է: Հզոր մարդը, խելացի և բանիմաց, միշտ էլ բարդ ընկեր է լինում, ում հետ ընկերություն անելը հեշտ չէ, բայց այդքանով նաև պատվաբեր: Արմենն իր ողջ ներուժով պայքարում է հիմա իր ներքին սատանաների դեմ և, ինչը շատ դժվար է, հաղթում է դրանց: Արմենը գնալով՝ հաղթում է բոլոր դժվարությունները, ինչը, հավատացեք ինձ, շատ քաղբանտարկյալներ տեսած մարդու, վկայում է ներքին հսկայական ուժի մասին: Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար:

Դուք, այ օրվա սրիկա քալիֆներ, մտածում եք, թե բանտարկել եք Արմենին, մինչդեռ, ձեր դատարկության պատճառով, չեք հասկանում, որ ոչնչացրել եք միայն ձեզ:

Արմենը կլինի ազատության մեջ և այսօրվա լուռ ու հնազանդ ոչնչություններ, կփորձեք ասել, որ իր կողմից էիք: Չի ստացվի: Արմենը բարի է, շատերիդ կների, բայց ես խոմ կամ, ես խոմ գիտեմ, ոչ մեկի դա թույլ չեմ տա»,- գրել է Աթանեսյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ