08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, անդրադարձել է գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին։

Նա մասնավորապես գրում է․

«ՀՀ գլխավոր դատախազի զեկույցից և վերջին օրերի ելույթներից հետո հանգեցի հետևյալին․

  1. Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր։
    2. Քննիչները հրեշտակներ են, կամ կիսահրեշտակներ։
    2.1 (Դատախազության և քննչական կոմիտեի մամլո խոսնակները երկնային արքայության փողհարներն են)։
    3. Բոլոր փաստաբանները մանիպուլյատորներ են։
    4. Բոլոր մեղադրյալները ստախոս են։
    5. Բոլոր հիվանդ մեղադրյալները սիմուլյանտներ են (գնահատականը չի փոխվում նաև մահվանից հետո)։
    6. Բոլոր խոշտանգված մեղադրյալները ինքնախոշտանգման հակում ունեցող ինքնախոշտանգվողներ են։
    Հա, և ի վերջո
    7. Մարդու աչքին թքելը հանցակազմ է՝ (վախտը գիտի) կախված թքատիրոջ քաղաքական պատկանելիությունից, զբաղեցրած պաշտոնից և կուտակած ու ժայթքած թքի ծավալից»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ