06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: տեր եսայի

Քրիստոսն ասաց, թե ում է Աստված մոտենում

«Առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին»: (Մատթեոս 9:12) Հիսուս հաճախ էր շփվում և սեղան նստում մեղավորների հետ, ինչի համար Նրան փարիսեցիները քննադատում էին։ Հիսուս պարզապես պատասխանում է, որ Ինքը լինում է այնտեղ, որտեղ Իր կարիքը կա։ Օրինակ՝ անհասկանալի կլինի, եթե բժիշկը գնա առողջ մարդու տուն։ Հիսուսի կարիքն ունեին մեղավորները և Նա մեղավորների կողքին էր։ Երբ […]

Սուրբ Հոգին իջավ եւ սկսեցին խոսել տարբեր լեզուներով

«Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով»: (Գործք 2:3-4) Կիրակին Հոգեգալուստ է։ Ս. Հոգին իջավ առաքյալների վրա, ովքեր սկսեցին խոսել տարբեր լեզուներով և Աստծո փառքը պատմել բոլոր ազգերին: Այս իմաստով Հոգեգալուստը եղավ մարդկության առաջին շնչառությունն աստվածային հոգով: Աստված Իր մարդեղությամբ և ողորմությամբ հավաքեց […]

Ինչպես անձնապես հանդիպել Աստծու հետ

«Ողորմի՛ր մեզ, Դավթի Որդի» : (Մատթեոս 9:27) Այսպես դիմեցին երկու կույրերը Քրիստոսին՝ հայցելով բժշկություն։ Հիսուս միանգամից չարձագանքեց՝ ցանկանալով վստահ լինել իրենց անկեղծության մեջ։ Ապա կույրերը գնացին Քրիստոսի ետևից այնքան, մինչև Հիսուսին հանդիպեցին առանձին։ Այսպես է հոգևոր կյանքի պայմանը. վստահություն և անձնական հանդիպում Աստծո հետ։ Այն որ կույրերը դիմում էին Հիսուսին «Դավթի Որդի» բացականչելով, նշանակում է Նրան […]

Ինչ է Աստված ակնկալում մեզնից

«Ո՛վ անմիտներ, որ դժվարանում եք հավատալ մարգարեների բոլոր ասածներին։ Չէ՞ որ Քրիստոս պետք է չարչարվեր՝ փառավորվելու համար» (Ղուկ. 24:25-26) Այսպես հանդիմանեց Քրիստոս աշակերտներին, ովքեր Տիրոջ հարությունից հետո հուսահատ գնում էին դեպի Էմմավուս՝ չհասկանալով թե ինչ տեղի ունեցավ Հիսուսի հետ խաչելությունից հետո։ Ճանապարհին նրանց միացավ Քրիստոս, Ում սակայն չճանաչեցին։ Իսկ երբ տեղ հասան պնդեցին, որ Քրիստոս […]

Վստահել Աստծուն

«Ձեր գլխի բոլոր մազերը հաշվված են»:  Ղուկաս 12:7 Մարդն անկրկնելի է, ուստի ամեն մարդու կապը և հարաբերությունն Աստծո հետ նույնպես անկրկնելի է: Աստծո կամքը վերաբերում է յուրաքանչյուր մարդու անհատապես։ Քրիստոնյայի համար կարևոր պայման է հասկանալ, որ Աստված հոգ է տանում յուրաքանչյուրիս մասին և պետք է վստահել Տիրոջը։ Աստծո նմակտամաբ վստահությունն է սրբության տանող ճանապարհը: Տեր […]

Սիրո՞ւմ ես Հիսուս Քրիստոսին

«Սիմո՛ն, Հովնանի որդի, սիրո՞ւմ ես Ինձ» (Հովհաննես 21:15) Հարությունից հետո Հիսուս երրորդ անգամ հայտնվեց առաքյալներին, ովքեր Գալիլիայի լճակում ձուկ էին որսում և նրանց համախմբեց Իր շուրջ։ Ապա հարցրեց Պետրոսին, թե սիրո՞ւմ ես Ինձ։ Այս հարցը երեք անգամ կրկնվեց։ 1. Հնարավոր է, որ Հիսուս ցույց տվեց ձկներն, ուռկանը, նավակը և հարցրեց. «Սիրո՞ւմ ես Ինձ այս ամենից […]

Ինչպես գտնել Աստծուն

Ժամանակակից մարդը խուսափում է խոսել մեղքի մասին, կարծելով որ մեղքի գիտակցումը խանգարում է իրեն ապրել: Սակայն իրականում մենք ձևացնում ենք, որ ապրում ենք: Իսկ մեղքի դեմ պայքարը նպատակ չի, այլ միջոց՝ Աստծուն գտնելու:      Տեր Եսայի քահանա Արթենյան

Ինչ որ մեր կյանքում տեղի է ունենում Աստծո կամքո՞վ է

«Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Եվ Նա ասաց՝ արի՛։ Եվ Պետրոսը նավակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկավ Հիսուսի մոտ։ Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցավ։ Եվ երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»: (Մատթեոս 14:22-36) Քրիստոս գալիս է հանդարտեցնելու փոթորիկը, իսկ մենք մեր թերահավատությամբ բորբոքում ենք այն: […]

Կունենա՞նք այդքան քաջություն հանդիպելու Քրիստոսին

«Աստված Իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի փրկի աշխարհը» (Հովհաննես 3:17) Միածին Որդին չեկավ դատելու, այլ՝ Աստծո սերը բացահայտելու։ Սակայն միևնույն ժամանակ Քրիստոսի գալուստը նաև դատաստան է, ամեն հանդիպում Քրիստոսի հետ ենթադրում է դատաստան, քանի որ Նա Լույս է և լուսավորում է ամենակարևորը՝ մարդկանց սրտերը։ Քանի այդ Լույսը […]

Որպեսզի Քրիստոսը գործի քո կյանքում

«Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին» (Հովհ. 1:10-11)։ Յուրայինի և օտարի պրոբլեմը միշտ էլ եղել է։ Բոլոր ժամանակներում ու հասարակություններում ընդունված է` յուրային լինելը լավ է, իսկ օտարը` մերժելի։ Բայց Քրիստոսի պարագային ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Պարզվում է, որ յուրայինն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ