06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: տեր եսայի

Չլսված բան

Հաղթանակն ինքնին այնպիսի երևույթ է, որը մեկին ցավ է պատճառում, մյուսին՝ ցնծություն, արդյունքում՝ հաղթանակը բաժանում է մարդկանց, որովհետև երկրային ամեն հաղթանակի մեջ կողմերից յուրքանչյուրն իր փառքն է փնտրում: Մարդկության պատմության մեջ չի եղել մի թագավոր, ով իր հաղթանակն ու փառքը կիսել է ուրիշների հետ: Չլսված իրողություն էր այն, որ Քրիստոս, ի տարբերություն բոլորի, հաղթանակ տարավ […]

Հենց սրա համար է զգուշացնում Քրիստոսը

«Վայ ձեզ, երբ մարդիկ գովաբանեն ձեզ…» :  Ղուկաս 6:26 Չէ՞ որ մեզանից շատերն են ձգտում, որ մարդիկ իրենց մասին լավ ու բարի կարծիք ունենան։ Այս դեպքում չենք վախենում ամեն մեղք գործելուց, միայն դրա մասին ոչ ոք չիմանա, իսկ դիմացինի «աչքից ընկնելուց» վախենում ենք։ Հենց սրա համար է մեզ զգուշացնում Քրիստոս, քանի որ այս դեպքում կորցնում ենք […]

Մեր կյանքն ի՞նչ արժեք ունի Աստծո համար

«Աշակերտները երբ տեսան, որ Նա քայլում է ջրի վրայով, կարծեցին, թե մի ուրվական է և սկսեցին գոռալ։ Արդարև, բոլորն էլ Նրան տեսան և շատ վախեցան։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ և ասաց. «Քա՛ջ եղեք, ես եմ, մի՛ վախեցեք» (Մարկոս 6:49-50) Ալեկոծության պահին նավակի մեջ Քրիստոսի աշակերտներն այնպիսի փորձության մեջ էին, ինչպես մեզանից յուրաքանչյուրը մեր կյանքի […]

Երբ է Աստված թողնում մեզ

Գոյություն ունի մեկ արգելք մարդու և Աստծո միջև՝ անվստահությունը։ Ավելի ճիշտ շատ արգելքներ կան, սակայն դրանք հաղթահարելի են, եթե ոչ մարդու համար, ապա՝ Աստծո համար։ Իսկ անվստահությունը անհաղթահարելի է նույնիսկ Աստծո համար, եթե մարդը համառում է։ Աստված կարող է միջամտել մեր կյանքին նույնիսկ մարդու համաձայնությունը հաշվի չառնելով, սակայն Տերն այդպես չի վարվում՝ հարգելով մարդու ազատությունը։ […]

Ինչպես տիրանանք Աստծո խոստմանը

«Պետք է համբերել իմանանք, որ Աստծո կամքը կատարելով տիրանանք Նրա խոստմանը» : Եբրայեցիս 10:36 Դժվարությունների պահին բոլորս էլ մտածում ենք, որ այսպես այլևս չեմ կարող, սակայն կյանքը գնում է առաջ։ Երբ ետ ես նայում տեսնում ես որ դիմացար, իրականում մեր տեսադաշտը սահմանափակ է, չենք գնահատում մեր կարողություններն ու ուժերը: Կյանքը միշտ էլ մեր առաջ է դնում […]

Ինչպես ենք վերաբերվում մարդկանց

«Չա՛ր ծառա, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի, որովհետև աղաչեցիր ինձ. պետք չէ՞ր, որ դու էլ ողորմեիր քո ծառայակցին, ինչպես ես ողորմեցի քեզ»։ (Մատթեոս 18:32–33) Ծառան իր տիրոջը պարտք էր միլիոնավոր ոսկի, տեսնելով, որ ի վիճակի չէ վճարել պարտքը և անսալով ծառայի խնդրանքին՝ ներեց ամբողջ պարտքը։ Նույն այդ ծառան սակայն չներեց իր ծառայակցին, ով չնչին գումար […]

Ինչու է անհրաժեշտ ծածուկ աղոթելը

«Երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթեոս 6:6) Հիսուս մերժում է ցուցադրաբար կատարվող աղոթքը և բարեգործությունը։ Հենց սրա համար էր քննադատում փարիսեցիներին։ Տերը սովորեցնում է, որ հոգևոր կյանքում ցանկացած բան, հատկապես կարևոր իրողությունները կորցնում են […]

Ամենակարեւորը մահը չէ

Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում և եթե մեռնում ենք Տիրոջ համար ենք մեռնում, ինչը նշանակում է, որ կյանքի մեջ լինի, թե մահվան մեջ, պատկանում ենք Տիրոջը։ (Հռոմ. 14:8) Հաճախ մարդկանց հետ զրուցելիս տպավորությունն այն է, որ մարդկային կյանքի ամենակարևոր իրադարձությունը մահն է. հենց մարդը հանդիպում է մահվան իրողությանը, կամ՝ մտածում դրա մասին, կարծես […]

«Տեսեք` ինչ եմ արել ուրիշների համար և ինչ կարող եմ անել ձեզ համար»

«Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք» (Մատթեոս 11:3) Հովհաննես Մկրտիչը կյանքի մայրամուտին իր աշակերտներին ուղարկում է Քրիստոսի մոտ հարցնելով. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»։ Հիսուս պատասխանում է. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ դուք լսեցիք և տեսաք. կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հառնում, և աղքատներին քարոզւում […]

Քրիստոնյա լինելու համար երեք պայման կա

«Եթե մեկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա իմ հետեւից. որովհետեւ ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի. եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն»: (Մատթէոս 16.24-25) Քրիստոնյա լինելու համար, երեք կարևոր պայման կա՝ 1. Ուրանալ անձը։ Սա նշանակում է պատրաստ լինել ամեն պահի սեփական «ես»–ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ