03 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տղամարդը հոգեմետ նյութերի ազդեցության տակ կտրել է սեռական օրգանը

PsyPost.org-ի փոխանցմամբ՝ ավստրիացի տղամարդը կացնով կտրել է սեփական առնանդամը՝ հոգեմետ նյութերի ազդեցության տակ։

Նշվում է, որ 37-ամյա տղամարդը հոգեկան խանգարման պահին տառապում էր դեպրեսիայից և ալկոհոլի չարաշահումից։

Պսիլոցիբինը, այսպես կոչված, «կախարդական» սնկերի մեջ բնական միացություն է, որը կարող է մարդկանց գցել հալյուցինացիոն վիճակի մեջ:

Ֆելդկիրխի հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ հիվանդը, որն այդ պահին մենակ է եղել իր ամառանոցում, կերել է չորսից հինգ չորացրած սունկ,

ինչը կարճատև հոգեկան խանգարում է առաջացրել, որի ընթացքում նա սեփական առնանդամը կացնով բաժանել է մի քանի կտորների:

Ավելի ուշ տուժածին նկատել է ոմն քաղաքացի, երբ նա դուրս է եկել իր տնից՝ օգնություն խնդրելու:

Սարսափելի դեպքից մոտ 5 ժամ անց նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են մոտակա հիվանդանոց:

Վիրահատությունից անմիջապես հետո տղամարդը հայտնվել է մասնագետ հոգեբույժների հսկողության տակ, քանի որ մոտ մեկ շաբաթ շարունակ նա տառապել է փսիխոզի նոպաներից:

Առաջացել են բարդություններ, այդ թվում՝ նեկրոզ (մաշկային հյուսվածքի մահ), որը ժամանակի ընթացքում ապաքինվել է։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ