22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2024

Նիկոլ Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից

«Հրապարակ»-ը գրում է «Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ իշխանությունների սկսած արշավը, պարզվում է, կոնկրետ նպատակ ունի: Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից, այնպես, ինչպես ԶՊՄԿ-ից ստացավ ժամանակին: Մինչ այդ, սովորական դարձած ձեռագրով, մասկի շոուներ, հնչեղ բացահայտումներ են արվում, հանրային բողոք է բեմականացվում, ԱԺ-ում լսումներ, որ սեփականատերը բաժնեմաս «նվիրի» […]

Փաշինյանը հորդորել է 2031-ի ընտրությունների մասին մտածել. վստահ է` 2026-ին իշխանության են մնալու

«Ժողովուրդ» -ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է՝ առանց խոչընդոտների իրենք հաղթելու են ԱԺ հերթական՝ 2026 թվականի ընտրություններում. տեխնիկական, կազմակերպչական հարցերն են մնացել լուծելու: Նա հորդորել է թիմակիցներին, թե պետք է հետագայի՝ 2031-ի ընտրությունների մասին մտածել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները վերջին շրջանում լուրջ մտահոգություններ են ունեցել, որ իրենց իշխանության օրոք Հայաստանի առջեւ ծառացած […]

«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգը 2021 և 2023 թ․-ին

Եկեղեցին ճիշտ է վարվել Փաշինյանին և իշխանական վերնախավին Մայր Տաճարի վերաբացմանը հրավիրելով. Խաժակյան

«Գիտեմ շատերը չեն կիսի կարծիքս, բայց ինձ թվում է, որ եկեղեցին ճիշտ է վարվել Փաշինյանին և իշխանական վերնախավին Մայր Տաճարի վերաբացմանը հրավիրելով։ Այն, որ իշխանականները անխոհեմաբար եկեղեցու դեմ շարունակաբար պայքարում են, չի նշանակում, որ եկեղեցականները չպետք է ավելի խոհեմ գտնվեն ու փորձեն հարթել հարաբերությունները պետության ղեկավարների հետ։ Ընդ որում՝ բացարձակ կապ չունի, թե ով է […]

Մարդկային հարաբերություններում այսպիսի հոգևոր օրենք կա

Մարդկային հարաբերություններում այսպիսի հոգևոր օրենք կա` եթե չենք կարողանում որևէ մեկի հետ ընկեր լինել, ապա չի նշանակում, որ պետք է անպայման նրա հետ թշնամի լինենք, քանի որ այդ երկու հեռավոր կետերի միջև կան շատ միջանկյալ վիճակներ: Եվ յուրաքանչյուր մարդու հետ նախքան խոսել պետք է հիշել, որ ավելի լավ է խոսել սիրով, քան սրով: Հասկացեք, այդ […]

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

«Հայաստանի արագ ռազմականացումը, տարբեր պետությունների կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական աջակցությունը՝ շարունակվող ռևանշիստական միտումների ֆոնին վնասում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին»,-իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ նախարար Ջեյհուն Բայրամովը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպում են […]

Մայր Տաճարի վերաօծման արարողություններին իշխանությունը կմասնակցի

NEWS.am-ի տեղեկություններով, Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին իշխանության ներկայացուցիչները և ՔՊ խմբակցության պատգամավորներ մասնակցելու են։ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցելու հարցը դեռ քննարկվում է։ Այս մասին NEWS.am-ին փոխանցեց ԱԺ նախագահի խոսնակը Մովսես Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Սիմոնյանը վերջերս լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ եթե գործուղման չգնա այդ օրերին, ապա կմասնակցի։ Երեկ պարզ դարձավ, որ Ալեն […]

«Կովկասյան պատի» բանալիները այդ պատի անվտանգության պատասխանատուները փաթեթավորված ու ժպիտով հանձնում են Թուրքիային

1920 թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա և չի կարող զարգանալ։ «Կովկասյան պատ» ասելով նա նկատի ուներ Հայաստանը, որը ոչ միայն խոչընդոտ էր դեպի Արևելք ծավալման համար, այլև անվտանգության սպառնալիք էր Թուրքիայի արևելյան ճակատում։ Աթաթյուրքն ու իր զինակիցները չհասան լիարժեք հաջողության։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի