22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2024

Այն, ինչ փրկվել է Հայաստանից, կարող է դառնալ թուրքական կայսրության մաս. Եվգենի Սատանովսկի

Ռուս քաղաքագետ Եվգենի Սատանովսկին Alpha News-ին մեկնաբանել է Փաշինյան-Էրդողան հանդիպման արդյունքներով Հայաստանի շուրջ զարգացումների հեռանկարները։ «Հասկանալի է, որ այժմ Հայաստանը հեռանում է այն քաղաքականությունից, որը Հայաստանն ու նրանում բնակեցված հայությունը, և ոչ միայն հայությունը, ունեցել են վերջին 300 տարիների ընթացքում, հեռանում է ինչ-որ տեղ հակառակ ուղղությամբ՝ դեպի ԱՄՆ, Եվրամիություն և Թուրքիա, որին բոլոր հնարավորությունները ընձեռվեց […]

Սա Հայաստանը փաստացի Էրմենիստան դարձնելու միջազգայնացման ազդարարումն էր. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ահա, թե ինչ պետք է իմանան ապագա սերունդները Փաշինյանի ազգակործան քայլերի մասին։ 1994-2020թթ. Արցախի 12.000 քառ.կմ տարածք հայ ժողովրդի վերահսկողության տակ էր՝ Արաքսից մինչեւ Քարվաճառ։ Հայն էր տերը Արցախ աշխարհի։ Այնքան էր տեր, որ Նիկոլի հետ ինքնամոռաց Շուշիում քոչարի էր պարում։ 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում Նիկոլը բացականչեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ […]

ՆԳՆ-ում «համար 1 դրություն» է հայտարարվել

«Հրապարակ»-ը գրում է. «Սրբազան պայքարի վերաակտիվացմանն ընդառաջ` ՆԳՆ-ում «համար 1 դրություն» է հայտարարվել: Մեր աղբյուրներն ասում են, որ ոստիկաններին զգուշացրել են հոկտեմբերին մոռանալ արձակուրդ գնալու մասին, ասվել է, որ աշխատելու են 24/7 ռեժիմով: Բնականաբար, ՆԳՆ-ից չհաստատեցին այս տեղեկությունը, սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, անգամ որոշ աշխատակիցների նախապես պլանավորված արձակուրդայիններն են փոխանցել, եւ իրավական խնդիր է առաջացել: […]

Որքան խոսուն է ամեն բան … Աննա Հակոբյանն ու Էրդողանի կինը՝ Էմինեն ջերմ շփվել են /Տեսանյութ/

Աննա Հակոբյանն ու Էրդողանի կինը՝ Էմինեն ջերմ շփվել են․ Հայկ Մարտիրոսյանն է տեսանյութը ներկայացրել ու գրել․ «Հանդիպում Էրդողանի կնոջ` Էմինե Էրդողանի հետ: Որքան խոսուն է ամեն բան …»։  Նշենք, որ Աննա Հակոբյանն ու Էմինե Էրդողանը մասնակցել են ԱՄՆ առաջին տիկնոջ անունից ընդունելությանը։

Անհաղորդ, անկարեկից, անհիշողություն դժոխք

«Փաստ»-ը գրում է. «Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան առանց այդ էլ օրհասի մեջ գտնվող Արցախում սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ: Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում անհայտ պատճառներով տեղի ունեցավ պայթյուն: Հարյուրավոր մարդիկ, որ հավաքվել էին այդ պահեստի մոտ՝ Հայաստանի Հանրապետության տարածք հասնելու համար որոշ չափով վառելիք ստանալու համար, վայրկենապես հայտնվեցին կրակի ճիրաններում: Վերջերս շրջանառված […]

Դպրոցներում քաոսային վիճակ է

«Փաստ»-ը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, բավական բարդ, ծանր մթնոլորտ է հանրապետության հանրակրթական դպրոցներում: Ի մասնավորի, գնալով մեծանում է դժգոհությունը, այսպես կոչված, «նոր չափորոշիչներից», որոնք, ըստ մանկավարժների, իսկական պատուհաս են դարձել թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների, թե՛ ծնողների համար: «Փաստ» թերթի հետ զրույցում շատ տնօրեններ և ուսուցիչներ նշում էին, թե այնպիսի տպավորություն է, որ ԿԳՄՍ նախարարությունն […]

Նիկոլ Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից

«Հրապարակ»-ը գրում է «Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ իշխանությունների սկսած արշավը, պարզվում է, կոնկրետ նպատակ ունի: Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից, այնպես, ինչպես ԶՊՄԿ-ից ստացավ ժամանակին: Մինչ այդ, սովորական դարձած ձեռագրով, մասկի շոուներ, հնչեղ բացահայտումներ են արվում, հանրային բողոք է բեմականացվում, ԱԺ-ում լսումներ, որ սեփականատերը բաժնեմաս «նվիրի» […]

Փաշինյանը հորդորել է 2031-ի ընտրությունների մասին մտածել. վստահ է` 2026-ին իշխանության են մնալու

«Ժողովուրդ» -ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է՝ առանց խոչընդոտների իրենք հաղթելու են ԱԺ հերթական՝ 2026 թվականի ընտրություններում. տեխնիկական, կազմակերպչական հարցերն են մնացել լուծելու: Նա հորդորել է թիմակիցներին, թե պետք է հետագայի՝ 2031-ի ընտրությունների մասին մտածել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները վերջին շրջանում լուրջ մտահոգություններ են ունեցել, որ իրենց իշխանության օրոք Հայաստանի առջեւ ծառացած […]

«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգը 2021 և 2023 թ․-ին

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի