16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

«Հայաստանի արագ ռազմականացումը, տարբեր պետությունների կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական աջակցությունը՝ շարունակվող ռևանշիստական միտումների ֆոնին վնասում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին»,-իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ նախարար Ջեյհուն Բայրամովը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպում են ունեցել, հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, գրում է APA-ն։

Բայրամովը Արաղչիին տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա հայտարարել է, թե վերջնական խաղաղության պայմանագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի մի շարք իրավաքաղաքական փաստաթղթերում, այդ թվում՝ Սահմանադրության մեջ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների» առկայությունն է։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ