23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2024

Փաշինյանը հեծանիվ է քշել, թիկնապահը՝ կողքից վազել /Տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը կրկին հեծանվային զբոսանք է իրականացրել Երևանում։ «Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Նոր-Նորք, Ավան, Կենտրոն. կեցցե’ հեծանիվը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա՝ կից տեսանյութ հրապարակելով, որտեղ նաև երևում է, թե ինչպե՞ս է Փաշինյանի թիկնապահը արագ քայլք անում հեծանվորդների կողքով, երբ վերջիններս մուտք են գործում կառավարության շենքի բակ։  

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ոչ մի պարտավորություն չունեն ազատ արձակելու Արցախի ղեկավարներին

«Ռազմագերիների վերադարձի հարցում Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակել ռազմական հանցագործներին և անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ «Ադրբեջանը, հավատարիմ մնալով մարդասիրության սկզբունքին, ՀՀ-ին է փոխանցել բոլոր ռազմագերիներին․ սակայն այն փաստը, որ Ադրբեջանի վերադարձից հետո ռազմագերիները զանգվածային ձերբակալությունների և հետապնդումների են ենթարկվել հայկական պետության կողմից, առանձնահատուկ զարմանք է առաջացնում […]

Հարսանիքին պատահաբար կրակել է թոռանը /Տեսանյութ/

Associated Press-ի փոխանցմամբ՝ Տեխաս նահանգի կոմիսարը մեկ տարի պայմանական ազատազրկում կկրի Նեբրասկայում հարսանիքի ժամանակ թոռան ուսին պատահաբար կրակելու համար։ Կրակոցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Գարդները, Դենտոն քաղաքի մերձակայքում վարում էր իր եղբորորդու բացօթյա հարսանիքը, հանել է ատրճանակը՝ մտադրվելով դատարկ փամփուշտով օդ կրակել՝ ազդարարելու համար բացօթյա արարողության մեկնարկը: Բայց երբ կոմիսարը ատրճանակը վերև է […]

Դիկտատուրաների պատմության ընթացքում պետական ռեպրեսիայի այս օրինակը միջազգային այն կառույցների համար է, որոնք ՀՀ իշխանություններին համարում են օրինապահ եւ դեմոկրատ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Մամուլը, տարբեր իրավապաշտպաններ, քրեական գործերով անցնող վկաներ բարձրաձայնել են, որ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումներ է իրականացնում, տարբեր մեղադրանքներ հյուսում ընդդիմադիր անձանց նկատմամբ, որի աշխատանքները կոորդինացնում է կոնկրետ անձը` քրեական անցյալով հայտնի Ներսես Խաչատրյանը, ում երկու քրեական գործերի հասանելիությունը «Դատելեքսում» անհասկանալի պատճառով սահմանափակ է։ Այսպես, ընթերցողին է ներկայացվում Ալավերդի քաղաքում իշխանության զավթման փաստաթղթային […]

«Ժողովրդավարության «առաջամարտիկ» «Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է կադրային ջարդը

«Ժողովուրդ»-ը գրում է.  «Ժողովրդավարության «առաջամարտիկ» «Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է թույլատրելի ու անթույլատրելի բոլոր մեթոդներով բոլոր ոլորտներում ձերբազատվել իր ընդդիմախոսներից։ Նոր ձեւավորված ավագանիում երեկ արդեն երկրորդ անգամ միանգամից 3 ընդդիմադիր անդամներ զրկվեցին մանդատներից՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը եւ ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանը եւ Անույշ Խուդավերդյանը. եթե Գրիգոր Երիցյանի դեպքում նախաձեռնողը հենց ՔՊ-ն էր, […]

Ընտրակեղծիքներ եղել են եւ լինում են. Նիկոլ Փաշինյանը խաբել է

«Ժողովուրդ»-ը գրում է. «2018թ.-ի հոկտեմբերի 20-ին Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Խոստում – Ես բացառում եմ, որ ՀՀ-ում մեր կառավարության օրոք որեւէ ընտրություն կեղծվի»: Իրականում ՀՀ-ում քաղաքացու քվեն արհամարհող նման իշխանություն երբեք չի եղել: Ընտրությունները կայանում են, իշխանական թեկնածուն պարտվում է ընտրություններում, որից հետո կալանավորվում է ընտրված համայնքապետը, ինչպես եղավ […]

«Սրսուռ ՔՊ-ական եմ և շատ եմ սիրում Փաշինյանին»․ փոխնախարարի մեղայականը

«Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի օր է՝ համացանցը քննարկում է արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի մեղայականը: Հիշեցնենք, որ նա ավարտել է իրավաբանական ֆակուլտետը եւ ոչ միայն սովորել է նույն կուրսում` Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ, այլեւ շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել նրա հետ: Փոխնախարարի նշանակումից հետո համացանցում են հայտնվել Սիրվարդ Գեւորգյանի, Գայանե Քոչարյանի լուսանկարները` Գեւորգյանը կրծքին […]

Երբեմնի դուխով վարչապետն առաջիկայում խնդրագիր-աղերսագիր է հղելու Ալիեւին կամ էլ լացելով լայվ է մտնելու

«Հրապարակ» -ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ խոսեց խաղաղության պայմանագրի կիսով չափ համաձայնեցված տեքստն առաջիկայում ստորագրելու իր պատրաստակամության մասին։ Տպավորություն է, որ այսպես շարունակվելու դեպքում երբեմնի դուխով վարչապետն առաջիկայում խնդրագիր-աղերսագիր է հղելու Ալիեւին կամ էլ լացելով լայվ է մտնելու, որ համոզի՝ չմերժեն իրեն, ստորագրեն այդ թղթի կտորը։ «13 հոդվածներ եւ նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի