10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանը մերժել է Փաշինյանին՝ ստորագրել «խաղաղության» պայմանագրի՝ արդեն համաձայնեցված դրույթները

Ադրբեջանն իր արտգործնախարարության մամուլի խոսնակի մակարդակով արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ չեն ընդունում «խաղաղության պայմանագրի» համաձայնեցված դրույթները հիմա ստորագրելու նրա առաջարկը։ Բացի այդ, Բաքվից կրկին Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջ են ներկայացրել ՀՀ գործող իշխանություններին։

«Անընդունելի է  «խաղաղության պայմանագրի» նախագծի ստորագրումը՝ դրանից հանելով չհամաձայնեցված կետերը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ հավելելով, թե անընդունելի են նաև «առկա խնդիրների լուծումը հաջորդ փուլ տեղափոխելու՝ ՀՀ իշխանությունների փորձերը»։

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք՝  Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում ձևակերպված՝

Ադրբեջանի նկատմամբ շարունակվող «տարածքային պահանջների» դադարեցումն է։ Այդ պահանջն  այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրությունում է, որը հղում է անում Անկախության հռչակագրին, որում էլ իր հերթին նշվում է  Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ