26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2024

Ադրբեջանում 23 հայ գերի կա` ներառյալ ռազմաքաղաքական ղեկավարությունը. իրավապաշտպան

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Ադրբեջանում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունը թափանցիկ չի եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Հունիսի 24-ին Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն էլ […]

Որդեկորույս ծնողներն արտաշիրիմում են պահանջում

«Հրապարակ»-ը գրում է. Արցախից բռնի տեղահանվելուց հետո մի խումբ որդեկորույս ծնողներ պարբերաբար դիմում են ՀՀ կառավարությանը՝ խնդրել-պահանջելով, որ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց զավակներին արտաշիրմում անեն եւ տեղափոխեն Հայաստան, որ որդիները գերեզման ունենան, իրենք` լացելու տեղ: Խոսքը անցած տարվա սեպտեմբերյան դեպքերին զոհ դարձածների ծնողների եւ հարազատների մասին է, այս մարդիկ չեն ցանկանում հրապարակել իրենց խնդիրը, քանի որ […]

Ալեն Սիմոնյանը, մարմնի երևացող մասում նոր դաջվածք է արել, մաքրում է հետքերը

ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ օրենսդիր երկրի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, մարմնի երևացող մասում նոր դաջվածք է արել: ArmLur.am լրատվականը ԱԺ նախագահի հրապարակած լուսանկարներն ուսումնասիրելիս հայտնաբերեց Ալեն Սիմոնյանի աջ ձեռքի նախաբազկի հատվածում կարմիրի և մուգ կապույտի համադրությամբ նոր դաջվածքը: Դաջվածքը նման է ֆենիքսի, որը, ինչպես հայտնի է մի քանի հին ժողովուրդների դիցաբանության մեջ, ինքն իրեն այրելու […]

Փաշինյանը որոշում է ընդունել նոր Սահմանադրություն գրելու վերաբերյալ եւ հանձնարարել է նախագիծը ներկայացնել

«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ խորհրդարանի պատգամավորներն ու աշխատակազմը մեկ աշխատավարձի դրույքաչափով նաեւ պարգեւավճար են ստացել Հայաստանում իրենց կողմից ոտնահարված Սահմանադրության օրվա առիթով, որը նշվում է այսօր՝ հուլիսի 5-ին Հիշենք՝ անցած տարի խորհրդարանը Սահմանադրության օրվա կապակցությամբ պարգեւավճարներ չի բաժանել։ Այս տարվա առատաձեռնությունը, ըստ մեր աղբյուների՝ ներքաղաքական անկայուն իրավիճակով է պայմանավորված: Իշխանությունը մի […]

Կսկսվի ուժեղացված ծառայություն. ներում-բեկում չի լինելու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայրենի իրավապահ համակարգում քննարկում է եղել վերջերս, ու որոշել են` ներում-բեկում չի լինելու։ Մասնավորապես, իրավապահ համակարգում ճանապարհատրանսպորտային պատահարների ու զոհերի պատճառների վերլուծություն է իրականացվել ու պարզվել է, որ ողբերգական վթարների հիմնական պատճառները ղեկին հեռախոսով խոսելու, ամրագոտիները չկապելու արդյունքում են լինում։ Ղեկավարությունը հրահանգել է սկսել ուժեղացաված ծառայություն բոլոր մգացված ապակիներով ավտոմեքենաների, ամրագոտի […]

Ավինյանի շուրջ օղակը սեղմվում է: Ինչ է հասկացնում Փաշինյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայաստանում խորացող քաղաքական ճգնաժամի և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողությունների վերաբերյալ կարծիք չհայտնած Երևանի քաղաքապետի լռությունը իշխանության կոկորդին է կանգնել։ Իշխանությունը փորձում է սեղմել օղակը նրա շուրջ՝ Երևանի քաղաքապետի ընկերների, մտերիմների վրա քրեական գործեր հարուցելով: Ասվածի վառ ապացույցը այն է, որ Երևանի քաղաքապետարանի՝ հունիսի 24-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը գովեստի […]

Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը: Իմ պարգևավճարը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին»: Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի