23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2024

Քաղաքացին Գլխավոր դատախազության շենքում բենզին է լցրել իր վրա

Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին, դժգոհ լինելով իր շուրջը կատարվող իրավական գործընթացներից, գնացել է Գլխավոր դատախազության շենք ու պահանջել հանդիպում դատախազի հետ, հայտնում է «ԱրմԼուր»-ը։ Տեսնելով, որ իր հորդորն ու պահանջը չի կատարվում, ընդունարանում բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահրկիզվել, սակայն ոստիկանները կանխել են նրա գործողությունները։  

Կրակել են նախկին նախագահի վրա /Տեսանյութ/

Թրամփի հանրահավաքում տեղի ունեցած ողբերգությունը տապալեց նախընտրական քարոզարշավը: Հանրահավաքի ժամանակ կտուրի վրա գտնվող հանցագործը կրակ է բացել նախկին նախագահի ուղղությամբ, ով վերջին պահին թեքելով գլուխը, փրկվել է մահից: Սակայն ծակվել է նրա ականջը, զոհվել է հանրահավաքի մասնակիցներից մեկը, վիրավորվել են 2 ներկաներ: ՀԴԲ-ի հայտարարության համաձայն՝ Դոնալդ Թրամփին սպանելու փորձ արած տղամարդը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն […]

Տեղումներ են սպասվում

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 15-17-ը առանձին շրջաններում, 18-19-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում հուլիսի 15-19-ը գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի […]

Ում եւ ինչպես են պատժում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը որոշել է պատժել Երևանի քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին, Մարտի 1-ի գործով ինչ-ինչ որոշումներ ընդունելու համար։ Նա դիմել է իր ընկերոջ՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ին, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ։ Մինասյանի ընկերն էլ՝ Կարեն Անդրեասյանը, ամեն գնով փորձում է պատիժը մինչև վերջ հասցնել, […]

Բյուջեի ճեղքը խորանում է

168.am-ը գրում է․  Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր հարկերի հավաքման աննախադեպ կատարողականներով, խոսում գերակատարումների մասին։ Ամեն ամիս շոուներ էր կազմակերպում կառավարության նիստերի ժամանակ։ Ամիսը չավարտված՝ հարկային մուտքերի բարձր կատարողականների վերաբերյալ տվյալներ էր հրապարակում։Սակայն վերջին շրջանում հարկերի «աննախադեպ» հավաքագրումներին այլևս չի անդրադառնում։ Հարկերն աննախադեպ ծավալներով թերակատարվում են։ Չեն կարողանում հավաքել անգամ պետական բյուջեով նախատեսված […]

Շատ փորձագետներ Իլոն Մասկի այս քայլը շրջադարձային են համարում․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցության մի քանի խոշոր դոնորներ սառեցրել են մինչև 90 միլիոն դոլարի նվիրատվությունները, քանի դեռ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը չի հրաժարվել պայքարը երկրորդ ժամկետի համար: Միևնույն ժամանակ SpaceX-ի, Tesla-ի և X-ի սեփականատեր Իլոն Մասկը որոշել է զգալի նվիրատվություն կատարել Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավը […]

Պարոն Աշոտյանը գիտի՝ ինչքան Նիկոլն իշխանություն եղավ, ինքը նստելու է, դա մենք էլ գիտենք. Էդուարդ Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը – Պարո՛ն Շարմազանով, դատարանը ևս երեք ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը, ինչպե՞ս եք գնահատում դատարանի այս որոշումը։ – Ես հենց դատարանի դահլիճում եմ ասել, որ սա մի մարդու որոշում է՝ Նիկոլ Փաշինյանի, Արմեն Աշոտյանը դասական քաղաքական բանտարկյալ է, և Նիկոլ Փաշինյանը որոշեց ևս երեք ամսով […]

Ի հեճուկս նիկոլական ջանքերի, Բագրատ սրբազանը չվարկաբեկվեց․ բոլոր նախադրյալները կան պայքարի նոր փուլի համար

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։ Տաթև Մամրեյան․ «Նիկոլական թևն անընդհատ համոզում է մարդկանց, որ եկեղեցին իրավունք չունի խառնվել պետության գործերին։ Ի՞նչ եք կարծում այս մասին»։ Արմեն Աշոտյան․ […]

2020թ. հուլիսյան մարտական գործողությունները ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական համատեքստում ամբողջական կամ խորքային գնահատված չեն, դրան պետք է անդրադառնալ. Տիգրան Աբրահամյան

4 տարի առաջ այս օրը՝ 2020-ի հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի մարզի ուղղությամբ, թեժ մարտեր սկսվեցին, որոնք ամենաթեժը համարվեցին 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո. թիրախում նաև խաղաղ բնակչությունն ու բնակավայրերն էին: Պաշտոնական տվյալներով՝ ամեն ինչ սկսվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձից։   Դեպքը տեղի էր ունեցել հայկական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի