13 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 15, 2024

Սա իմ պայքարն է նեռի և սատանայի դեմ, որը մեր երկրում մարմնավորված նստած է կառավարության համար 1 շենքում. Բագրատ Սրբազան

Սա իմ պայքարն է նեռի և սատանայի դեմ, որը մեր երկրում մարմնավորված նստած է կառավարության համար 1 շենքում։Այս մասին ասել է Բագրատ Սրբազանը Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանը: «Իմ պայքարը նեռի և Սատանայի դեմ է, որը մեր երկրում մարմնավորված նստած է Կառավարության շենքում ու ամառանոցում: Ինքն էլ գիտի դրա մասին, իրենց ամառանոցում էլ շատ անհանգստացած են […]

Հրաչյա Հակոբյանը հարսանիքին ներկայացել է Loro Piana բրենդի 1000 $ արժեցող կոշիկներով /Տեսանյութ/

Վարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանը, որ տարիներ առաջ մի գարեջրի սեղանի հաշիվ հազիվ կարողանար փակել, երեկ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարսանիքին ներկայացել է Loro Piana բարձրակարգ բրենդի 820 եվրոյանոց կոշիկներով: Չմոռանանք ` պատգամավորության առաջին տարիներին Հրաչյա Հակոբյանն արագորեն ճոխ առանձնատուն գնեց Ձորաղբյուրի ամառանոցներում, իսկ հետո, ըստ մամուլի հրապարակումների, հաջողեց թաթախվել մաքսանենգ ճանապարհով սիգարետի արտահանման շուկա, հիմա […]

Քիչ առաջ երկրաշարժ գրանցվեց

Հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 10:52-ին Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի՝ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքներում՝ 4 բալ ուժգնությամբ։  

Օրվա կադր. Յամալի ու Ուիլյամսի էմոցիոնալ պոռթկումը

Գերմանիայում ավարտված ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության եզրափակիչից հետո հայտնի դարձան առաջնության լավագույնները: Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Իսպանիայի հավաքականի ու Բիլբաոյի «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը, որը բացել էր հանդիպման հաշիվը: Եվրո-2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ Լամին Յամալը: Կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվողը 6 խաղում դարձել էր 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Եվրո-2024-ի լավագույն […]

Վերջին անգամ: Մեսսին չի կարողացել զսպել արցունքները

Երեկ՝ հուլիսի 14-ին Մեսսին վերջին անգամ մասնակցեց Ամերիկայի գավաթին: Նա չի կարողացել զսպել արցունքները Կոլումբիայի հետ խաղի 66-րդ րոպեին փոխարինվելուց հետո:  37-ամյա արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղի 36-րդ րոպեին Կոլումբիայի հավաքականի հարձակվող Լուիս Դիասի հետ բախման հետևանքով։

Քաղաքացին Գլխավոր դատախազության շենքում բենզին է լցրել իր վրա

Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին, դժգոհ լինելով իր շուրջը կատարվող իրավական գործընթացներից, գնացել է Գլխավոր դատախազության շենք ու պահանջել հանդիպում դատախազի հետ, հայտնում է «ԱրմԼուր»-ը։ Տեսնելով, որ իր հորդորն ու պահանջը չի կատարվում, ընդունարանում բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահրկիզվել, սակայն ոստիկանները կանխել են նրա գործողությունները։  

Կրակել են նախկին նախագահի վրա /Տեսանյութ/

Թրամփի հանրահավաքում տեղի ունեցած ողբերգությունը տապալեց նախընտրական քարոզարշավը: Հանրահավաքի ժամանակ կտուրի վրա գտնվող հանցագործը կրակ է բացել նախկին նախագահի ուղղությամբ, ով վերջին պահին թեքելով գլուխը, փրկվել է մահից: Սակայն ծակվել է նրա ականջը, զոհվել է հանրահավաքի մասնակիցներից մեկը, վիրավորվել են 2 ներկաներ: ՀԴԲ-ի հայտարարության համաձայն՝ Դոնալդ Թրամփին սպանելու փորձ արած տղամարդը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն […]

Տեղումներ են սպասվում

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 15-17-ը առանձին շրջաններում, 18-19-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում հուլիսի 15-19-ը գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի […]

Ում եւ ինչպես են պատժում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը որոշել է պատժել Երևանի քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին, Մարտի 1-ի գործով ինչ-ինչ որոշումներ ընդունելու համար։ Նա դիմել է իր ընկերոջ՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ին, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ։ Մինասյանի ընկերն էլ՝ Կարեն Անդրեասյանը, ամեն գնով փորձում է պատիժը մինչև վերջ հասցնել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի