09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2024

Ի՞նչ է իրականում կատարվել Ներքին Հանդում

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ այսօր՝ 05.30-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի չորս զոհ և մի քանի վիրավոր։ «Հրապարակին», սակայն, դեռևս փետրվարի 12-ի օրվա առաջին կեսին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Սարուշեն բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական […]

4 տարի ա խաղաղություն ա մուրում գերագույն եթիմը։ 4 տարի ա իրան զոհերով են պատասխանում

Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր 2 զոհ ու վիրավորներ ունենք Ներքի Հանդի դիրքերում։ 2022-ի սեպտեմբերին էլ այդ ուղղությամբ մեծաթիվ զոհեր ունեցանք։ 4 տարի ա խաղաղություն ա մուրում գերագույն եթիմը։ 4 տարի ա իրան զոհերով են պատասխանում, ծաղրում են իրան ու արհամարհում։ Չգիտեմ, երևի մի օր ողջ ազգը պիտի դառնա սգավոր, ամեն […]

Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել են նյութեր Լեռնային Ղարաբաղի եւ 44-օրյա պատերազմի մասին

Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել են նյութեր Լեռնային Ղարաբաղի մասին։ Թե ինչ պատճառով է դա տեղի ունեցել՝ առայժմ պաշտոնական տեղեկություն չկա։ Սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր, որոնք նկատել են նյութերի անհետացումը, արդեն խիստ բացասական վերաբերմունք են արտահայտել իրավիճակի հանդեպ։ Այս առիթով արտահայտվել են նաեւ քաղաքագետներ, ոմանք ենթադրել են, որ տեղի է ունեցել տեխնիկական խափանում։ Այնինչ, անհետացել են նյութեր […]

Դուբայի հերթական նորությունը՝ ամենամեծ ծովափնյա ակումբի բացում. /Տեսանյութ/

Դուբայը չի դադարում զարմացնել աշխարհին. շուտով այնտեղ կբացվի աշխարհի ամենամեծ ծովափնյա ակումբը՝ Sirene by GAIA-ն: 9000 քառակուսի մետր տարածքը կդառնա ծովափնյա խորհրդանշական վայր և կբացվի 2024 թվականի սեպտեմբերին: Sirene-ը, որը գտնվում է Դուբայի Jumeirah One հյուրանոցում, համարվում է աշխարհում երբեւէ կառուցված ամենամեծ լողափային ակումբը: Հյուրերը եւ ճանապարհորդները կվայելեն միջերկրածովյան համեղ խոհանոցը, որը պատրաստում է GAIA-ն՝ […]

Ադրբեջանի ԶՈւ կրակի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ 1 վիրավոր, ՀՀ ՊՆ

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից: Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ: Հիշեցնենք, յսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային […]

Հատուկ նշանակության ջոկատները նոր դիպուկահար հրացան կստանան. /Տեսանյութ/

Tekhkult-ի փոխանցմամբ՝ MTs-572 դիպուկահար «Աստարտա» հրացանը շուտով կսկսեն հատուկ նշանակության ջոկատներում օգտագործել: Սրանք այն հրացաններն են, որոնք նախատեսված են ցանկացած տեխնիկա ոչնչացնելու համար։ Առաքման ճշգրիտ ժամկետները հստակեցված չեն, սակայն հարկ է նշել, որ ռուսական զենքի բոլոր նոր մոդելները ներկայումս փորձարկվում են այն տարածքներում, որտեղ տեղի են ունենում հատուկ գործողություններ, ինչը թույլ է տալիս արագորեն կատարել […]

Այսօր սպանված եւ վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը գրում է. «Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներից այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են, այսինքն՝ մեր տարածք ներխուժած վայրերից են։ Ադրբեջանական զինված ծառայողների ցանկացած ներկայություն Հայաստանի որևէ բնակավայրի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին անօրինական է, հանցավոր։ Առավել ևս այստեղ խոսքը […]

Ադրբեջանցիներն են Շուշիում… Նիկոլիստներն էլ ՝ Հայաստանում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի անգամ հանճարեղ Հրանտ Մաթեւոսյանին հարցնում են. -Վարպետ,Վանը՝ Թուրքիայու՞մ է։ -Ոչ,թուրքերն են Վանում։ Հանճարի ոչ պակաս հանճարեղ պատասխան։ Հիմա ասածս ի՞նչ է,այ կապիտուլյանտներ։ Շուշին Ադրբեջանում չէ։ Պարզապես ադրբեջանցիներն են Շուշիում… Նիկոլիստներն էլ ՝ Հայաստանում»։։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
ՀունվարիՄարտի