02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել են նյութեր Լեռնային Ղարաբաղի եւ 44-օրյա պատերազմի մասին

Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել են նյութեր Լեռնային Ղարաբաղի մասին։ Թե ինչ պատճառով է դա տեղի ունեցել՝ առայժմ պաշտոնական տեղեկություն չկա։ Սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր, որոնք նկատել են նյութերի անհետացումը, արդեն խիստ բացասական վերաբերմունք են արտահայտել իրավիճակի հանդեպ։ Այս առիթով արտահայտվել են նաեւ քաղաքագետներ, ոմանք ենթադրել են, որ տեղի է ունեցել տեխնիկական խափանում։

Այնինչ, անհետացել են նյութեր ոչ միայն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։ Չկան նյութերը 44-օրյա պատերազմի եւ, առհասարակ, Հայաստանի պատմության մասին։ Ցեղասպանության բաժինն առայժմ հասանելի է։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է, որ աա այն թրքահպատակ քաղաքականությունն է, որը իրականացվում է դավաճան իշխանությունների կողմից։ «Նիկոլի խաղաղության խաչմերուկը այսօր ևս մեկ անգամ ապացուցեց, թե ինչի մասին է՝ նոր հարձակումներ, նոր զոհեր, թշնամու կողմից նոր տարածքների տիրելու մեծ նկրտումներ ու այսպես շարունակ։ Հաջորդը լինելու է քարտեզի վրայից Վարդենիսը, Կապանը, Գորիսը ջնջելու պլանավորված քաղաքականության իրականացումը»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ