27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Լուրեր: Փետրվարի 2024

Տարին «չսկսած» ԱԺ-ն 14 մլն 500 հազար դրամ է հատկացրել՝ սպասարկող մեքենաների վերանորոգման համար. Ժողովուրդ

Տարին նոր է սկսվել, իսկ ՀՀ Ազգային ժողովի ավտոմեքենաներն արդեն ենթակա են վերանորոգման։ Բանն այն է, որ Ազգային ժողովը 2024 թվականի հունվարի 24-ին ԱԺ սպասարկող ավտոմեքենաների վերանորոգման համար հատկացրել է 14 մլն 500 հազար դրամ։ Հիշեցնենք, որ նախկինում գրել էինք՝ ԱԺ մեքենաների ապահովագրման համար բյուջեից ծախվել է գրեթե 4 մլն դրամ։ Ավտոմեքենաների վերանորոգման համար կնքվել […]

Պատմական շանս՝ «Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանությունից ազատվելու և երկրի կործանման ընթացքը կանգնեցնելու համար». Փաստ

Հանրային քննարկումների թեմաների մեջ այս օրերին առաջին տեղերից մեկում նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է: Փորձագետներն ու քաղաքական գործիչները նշում են, որ նա այդպիսով կատարում է Ադրբեջանի պահանջներից մեկը և ցանկություն ունի ի մասնավորի Սահմանադրությունից հեռացնել Անկախության հռչակագրի մասին դրույթը: Սակայն օրերս «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը գրառում էր արել՝ […]

Առանց լավ «պադավատի» կյանք չունեն . Փաստ

«Պադավատապետության» դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, պարզվում է, առանց «պադավատի» մի օր էլ չեն կարողանում աշխատել։ Այն էլ՝ առանց լավ «պադավատի»:Ի մասնավորի, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանի առաջին գործը, պարզվում է, եղել է իր համար նոր «պադավատ» ճարելը: Ալավերդու ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է նախագիծ (20-Ա), որտեղ մասնավորաբար գրված է. «Տալ համաձայնություն և թույլատրել ՀՀ […]

Այցելեցի Կապի առանձին բրիգադ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այցելեցի Կապի առանձին բրիգադ` ծանոթանալու զորամասի առօրյային, նորակոչիկների հետ անցկացվող աշխատանքներին: Հրամանատարի, սպայակազմի հետ քննարկեցինք զինվորական ծառայության հետ կապված մեծ թվով հարցեր»:

Սրբադասել անկախության նահատակներին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի առաջարկը

PostNikol. Ի՞նչ անել ազգ մնալու համար (Մաս 14-րդ) Ի սկզբանե ակնհայտ էր, որ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ մղվող պայքարը, նախևառաջ, արժեհամակարգային է, քաղաքակրթական է, իսկ մնացածը` սարքած պատերազմը, դիտավորյալ պարտությունը, ադրբեջանական անպատասխան ագրեսիան, Արցախի հայաթափումը, ներքաղաքական բախումները և այլն, ընդամենը հայ ժողովրդի համակարգային ոչնչացման դրսևորումներից են: Փաշինյանի վերջին ամիսների գործողություններն էլ ավելի բացահայտ և […]

Patek Philippe-ը թանկացրել է ժամացույցների գները. /Տեսանյութ/

Fashion Network –ի փոխանցմամբ՝ շքեղ ժամացույցների շվեյցարական Patek Philippe SA ընկերությունը բարձրացրել է իր ողջ տեսականու գները: Ժնեւում գտնվող ընկերությունը, որը հայտնի է իր Grand Complications, Calatrava բիզնես եւ Nautilus սպորտային ժամացույցներով, փետրվարի սկզբից բարձրացրել է գները՝ միջինը մոտ 7%-ով։ Patek-ի գների աճը հետեւում է արդյունաբերական հսկա Rolex-ի՝ հունվարին կայացրած որոշմանը՝ շուրջ 4%-ով բարձրացնել Մեծ […]

Մարդանման ռոբոտի նոր հնարավորությունները. /Տեսանյութ/

Boston Dynamics ընկերությունը ցուցադրել է իր մարդանման ռոբոտի՝ Atlas-ի նոր հնարավորությունը․ այժմ ռոբոտն ավտոմեքենայի ամորտիզատորները վերցնում է մի տեղից և վերադասավորում դարակում: Չի բացառվում, որ այն ծրագրից անցնի աշխատանքի: Հիշեցնենք, որ ավտոմոբիլային արտադրությունը բավականին խնդրահարույց ոլորտ է մարդկանց համար և ընդհակառակը, հարմար է ռոբոտացման համար. այն բնութագրվում է աշխատանքի մեծ ծավալով, ծանր մասերի հետ աշխատանքով, […]

Նոր սկանդալ: Կեղծ անուններ՝ Երևանի քաղաքապետի Փաշինյանի թեկնածուի նվիրատուների ցուցակում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգ տարի շարունակ պարծեցել է ընտրություններում իր կուսակցության արդար վարքագծի համար՝ մեղադրելով նախկին ղեկավարներին կեղծ ընտրություններ անցկացնելու մեջ: Ինչպես ասում է առակը՝ «Ապակե տներում ապրող մարդիկ չպետք է քարեր նետեն»: Փաշինյանն օգտագործել է իր կառավարության զգալի ռեսուրսները՝ տեղական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ անարդար առավելություն ձեռք բերելու համար: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
ՀունվարիՄարտի