24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2024

Բժիշկները երկարատև գործադուլ են հայտարարել. /Տեսանյութ/

AP-ն փոխանցում է, որ երեկ հազարավոր բժիշկներ ազատվել են աշխատանքից Մեծ Բրիտանիայում՝ սկիզբ դնելով աշխատավարձի պատճառով վեցօրյա գործադուլին: Ենթադրվում է, որ սա կլինի ամենաերկարը պետականորեն ֆինանսավորվող Առողջապահության ազգային ծառայության պատմության մեջ: Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում կրտսեր բժիշկների կողմից, որոնք իրենց կարիերայի առաջին […]

2023թ. բացահայտված գիտական հայտնագործություններ

«Science and Life» ամսագիրը հրապարակել է «Տարօրինակ գիտություն – 2023» ցանկը, ուր տեղ են գտել իսկապես տարօրինակ բացահայտումներ 1.Բույսերը կարող են խոսել Թել Ավիվի համալսարանի աշխատակիցները չափազանց տարօրինակ փորձ են անցկացրել՝ նրանք որոշել են պարզել՝ արդյո՞ք, բույսերը ինչ-որ հնչյուններ են արձակում։ Լոլիկի և ծխախոտի բույսերը տեղադրեցին միկրոֆոններով ձայնամեկուսիչ տուփի մեջ։ Միկրոֆոնները որսացին ուլտրաձայնային ճրթոցներ, որոնք […]

Սպանել են վարսավիրների. /Տեսանյութ/

Վեց վարսահարդարներ, ովքեր տեղացիներ չէին, սպանվել են հունվարի 1-ին ուշ երեկոյան Հյուսիսային Վազիրիստան թաղամասում գտնվող իրենց աշխատավայրի մոտ: Երեկ Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ հետաքննում են վեց վարսավիրների սպանությունը ցեղային շրջանում: Reuters-ը նշում է, որը այս տարածքը վաղուց հայտնի է իր զինյալներով: Նրանք ցանկանում են պարտադրել խիստ իսլամական օրենքի իրենց տարբերակը, որը ներառում է տղամարդկանց […]

Ռումբեր են պայթել. զոհվել է 103 մարդ. /Տեսանյութ/

Mehr-ի փոխանցմամբ Իրանի կենտրոնական Քերման քաղաքում երկու ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, վիրավորվել՝ 171-ը: Միջադեպը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցը։ Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր՝ տուժածներին օգնելու համար։ Միջադեպը որակել են ահաբեկչական գործողություն: Վերջին տեղեկությունների համաձայն՝ […]

Առաջարկում եմ 2024-ին բոյկոտել հանրային կոչվող, բայց իրականում Նիկոլի սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերությանը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջարկում եմ 2024-ին բոյկոտել հանրային կոչվող, բայց իրականում Նիկոլի սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերությանը .ոչ նայել,ոչ հյուր գնալ ու ոչ էլ հարցազրույցներ տալ։ Թող դրանք լուսաբանեն Նիկոլին, Իլհամին ու Էրդողանին։ Ռեւանշ լինելու է։ Հայ ազգի վերածնունդ լինելու է» ։

Ադրբեջանի գործողություններն առավել ագրեսիվ են դառնում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը կտրուկ ակտիվացրել է քարոզչական հարձակումները` Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանները, այդ թվում` Երևանը, ներկայացնելով որպես պատմական ադրբեջանական բնակավայր: Ակնհայտ երևում է, որ այս ուղղությամբ դրվող գումարները անգամներով մեծացվել են, իսկ կիրառվող զինանոցը` ընդլայնվել: Այնպես չէ, որ այլ շրջափուլերում Ադրբեջանը նման հետաքրքրություն չի ներկայացրել, […]

Երեւի ամեն բան արդար է… Ոչ ազատ Արցախին էինք արժանի, ոչ՝ Անկախ Հայաստանին , ոչ՝ Եռաբլուրին ու ոչ էլ Ազգային Եկեղեցուն․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեւի ամեն բան արդար է… Ոչ ազատ Արցախին էինք արժանի, ոչ՝ Անկախ Հայաստանին , ոչ՝ Եռաբլուրին ու ոչ էլ Ազգային Եկեղեցուն։ Նիկոլն էլ է շատ մեզ… Ծափ տվեք ,տժժացեք ու իրար «միս կերեք»։ Արցախ հայաթափվի ու ազգովի սալուտ խփե՞նք… Երկնքում աստղերին տեղ չկար,ամբողջը «պարտության սալյուտ» […]

«2023 թ. ողբերգական էր Հայաստանի Հանրապետության համար. երկրում քաղաքական արմատական փոփոխություններ են պետք». Տիգրան Աբրահամյան

Նոր տարվա նախօրեին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին խնդրել ենք ամփոփել անցնող անվտանգային տարին: «2023 թվականը ողբերգական էր Հայաստանի Հանրապետության համար, որովհետև հայաստանյան իշխանություններն իրենց ավարտին հասցրեցին Արցախի հանձնման գործընթացը: Սա ոչ միայն մեզ համար հայրենիքի կորուստ էր, մեր հայրենիքի արցախյան հատվածում ապրող մեր հայրենակիցների բռնի տեղահանություն, հայրենազրկում, օջախներից զրկվել, այլ անվտանգային առումով տասնապատիկ […]

Նոր տարի, նոր անօդաչուներ. /Տեսանյութ/

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնում է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պատվիրել է FPV դրոնների առաջին խմբաքանակը։ 2024թ. պետությունը նախատեսում է գնել առնվազն մեկ միլիոն դրոն։ «Կարեւոր է, որ զորքերում առաջին անգամ դրոնների պահանջարկը հստակ հաշվվել եւ ընդհանրացվել է»,- գրել է Ումերովը։ Մանրամասները կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի