Աննա Դանիբեկյանի «քթի» գործով Նարեկ Մանթաշյանն արդարացվել է
Աննա Դանիբեկյանի «քթի» գործով Նարեկ Մանթաշյանն արդարացվել է։ Այս մասին գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Քթի գործով մեղադրվող Նարեկ Մանթաշյանը ԱՐԴԱՐԱՑՎԵՑ: Հիշեցնեմ գործը վերաբերում էր դատավոր Աննա Դանիեկյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննարկման փոխարեն քթի պլաստիկ վիրահատություն կատարելու փաստի հրապարակմանը: Արդարադատությունն իրականացրել է Արման Հովհհանիսյանը»,- գրել է Կոչուբաևը։