21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 7, 2022

«Կառուցողական ընդդիմություն» հասկացողություն Հայաստանի այսօրա իրականության մեջ լինել չի կարող․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « «Կառուցողական ընդդիմություն» հասկացողություն Հայաստանի այսօրա իրականության մեջ լինել չի կարող։    Պետության, ազգի, Արցախի հիմքերը քանդողների հետ «կառուցողական աշխատանքի» դաշտ չկա։    Ինչի՞ն օգնել, քանդելու՞ն, ծախելու՞ն, տրվելու՞ն, ստորանալու՞ն, ոչնչանալու՞ն։ Կառուցողական օրակարգ այս իրավիճակում ընդդիմությունը չի կարող ունենալ, ով ունեցավ՝  մեռած է, ծախված է, հոգնած է, […]

Ալեն Սիմոնյանը չի բացառում` հնարավոր է՝ մինչև ամսվա վերջ կայանա Փաշինյան-Ալիև հանդիպում

Հայկական կողմը չի բացառում, որ այս ամսվա ընթացքում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Որևէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն այս պահին Բրյուսելում հանդիպելու տարբերակով: Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման», – ասաց նա: Սիմոնյանը հիշեցրեց, […]

Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգիստ՝ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ դեկտեմբերի 7-ին Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է հոգեհանգիստ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Մայր Աթոռի միաբանությունն աղոթք է բարձրացրել առ Աստված զոհված հայորդիների հոգիների խաղաղության և […]

«Այսօր Լաչինի միջացքում տեղի է ունեցել հերթական սադրանքը. կանգնած ենք ցեղասպանության ամենալուրջ վտանգի առաջ…»․ Գառնիկ Դավթյան

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Լաչինի միջացքում տեղի է ունեցել հերթական սադրանքը: Իրեն լրագրող համարող, բայց իր խոսքում իրեն զինվորական համարող «լրագրողը» սադրիչը փորձ է արել իբր գնալ Ստեփանակերտ: Նախ փորձում է «մեր հողեր» ձևակերպմամբ հիմնավորել իր ցանկությունը՝ հետո փորձ արել քաղաքական ենթատեքստ տա էս ամենին: Այն ինչ պատկերը լրիվ այլ […]

Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ, Ադրբեջանը ցանկանում է կտրել այդ վերջին կապը արտաքին աշխարհի հետ՝ խեղդամահ անելով Արցախը. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Դեկտեմբերի 6-ին տեղի են ունեցել պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայի Հանրապետության Սենատի բոլոր խորհրդարանական խմբերի ղեկավարների և Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատասխանատուների հետ։ Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախ-Ֆրանսիա կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջխորհրդարանական կապերի […]

Անհաղթահարելի ցանկություն․ Վազգեն Մանուկյան

Ամբողջ համաշխարհային պատմությունը ազգերի, երկրների, պետությունների միավորումների, ընկերությունների (կրոնական, գաղափարական կամ մեկ այլ սկզբունքով միավորված) պայքար է, որը կարելի է բնութագրել հետևյալ բանաձևով՝ -տիրանալ և ստեղծել հնարավորինս շատ հարստություն, ռեսուրսներ ու ազդեցություն, -պաշտպանել ունեցածը, -այնպես բաշխել թիմի անդամների (պետության, ժողովրդի, միավորումների և այլն) միջև, որ լինի հնարավորինս արդար՝ ապահովելով համակարգի կայունությունը, միաժամանակ չխանգարելով և նպաստելով […]

Անձեռնմխելիության և այլ կարևոր բանի մասին․ Վահե Հովհաննիսյան

Այսօրվա ներքաղաքական բարքերը շատ նման են Թումանյանի հանրահայտ հեքիաթի հարաբերություններին։ Ամեն անգամ դատախազը գալու է մի պատգամավորի հետևից, կամ սպառնալու է, որ կգա։ Ու ամեն անգամ ընդդիմությունը իր շարքերից պիտի մի «կուկու ձգի»։ Մեկին՝ անձեռնմխելիությունից զրկել, մյուսին՝ ՍԷԿՏ-ը փակել, երրորդին՝ քրեական գործ, կամ՝ ապօրինի գույքից զրկման ընթացակարգ և այլն։ Իշխանությունը ֆիքսել է ընդդիմության կոպիտ սխալը, […]

Ադրբեջանը Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ մեծացնում է ճնշումը Արցախի նկատմամբ և արագացնում մեզ համար անցանկալի գործընթացները․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի, իսկ իրականում՝ ճանապարհի նկատմամբ, վերահսկողություն ստանալու ադրբեջանական ջանքերը բավականին ծանր իրադրություն են ստեղծել։ Այս թեմայով Արցախից, ռուս խաղաղապահներից, Ադրբեջանից եկող ազդակները հակասական են։ Միակ բանը, որ շատ հստակ է՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի նվազագույնը վերահսկողական գործառույթ ստանա Հայաստանից Արցախ և հակառակ […]

Ձեր սիրելի Նիկալայը ձեր հարկերից վճարած գումարները կոպեկ-կոպեկ հետ ա գցում ու ամեն տարի իր ու իր տիկնոջ համար մի նոր թանկարժեք մեքենա է առնում

Լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի հպարտ քաղաքացիներ, նույն ինքը` զոմբիներ, չեք հավատա, բայց ձեր սիրելի Նիկալայը ձեր հարկերից վճարած գումարները կոպեկ-կոպեկ հետ ա գցում ու ամեն տարի իր ու իր տիկնոջ համար մի նոր թանկարժեք մեքենա է առնում: Անցյալ տարի, օրինակ, զրահապատ Lexus LX 570 էր առել, դրանից առաջ` զրահապատ S-Class, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի