08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ալեն Սիմոնյանը չի բացառում` հնարավոր է՝ մինչև ամսվա վերջ կայանա Փաշինյան-Ալիև հանդիպում

Հայկական կողմը չի բացառում, որ այս ամսվա ընթացքում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Որևէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն այս պահին Բրյուսելում հանդիպելու տարբերակով: Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման», – ասաց նա:

Սիմոնյանը հիշեցրեց, որ երեկ փոխվարչապետների հանդիպում է տեղի ունեցել, ու պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ