22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 17, 2022

Ադրբեջանական հիստերիան բուռն ընթացքի մեջ է. քաղաքագետ

Ֆրանսիայի Սենատի ընդունած այսօրվա բանաձևն ազդարարեց մի կարևոր հանգրվան․ վերջին քսան տարիների ընթացքում առաջին անգամ Իլհամ Ալիևի Ադրբեջանը մերկացվեց ու ստորացվեց շատ բարձր ու ցնցող մակարդակով։ Ադրբեջանական հիստերիան բուռն ընթացքի մեջ է, սակայն շատ հետաքրքիր կլինի հետևել Ադրբեջանի դաշնակիցների արձագանքներին․․․ գրում է քաղաքագետ Հայկ Դեմոյանը:

Հայաստանի սահմաններին կան տեղաշարժեր, լարվածությունն աճում է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պնդում է՝ Արցախի հետ կապված գործընթացում գլխավորը ինքնորոշման իրավունքի հետ կապված սկզբունքն է։ Սա, սակայն, ըստ նրա, որևէ ձևով բանակցությունների գործընթացում չի շոշափվում։ «Սա այն պարագայում, երբ տարիներ շարունակ դա ընդունված է եղել ոչ միայն փաստաթուղթ, այլ նաև ընդունված է եղել Ադրբեջանի կողմից», – ԱԺ-ում ասաց Աբրահամյանը։ Տարբերակը, […]

«Պարզվում է՝ իրականություն է». Նիկոլ Փաշինյան

«Հույս ունեմ, որ մեր իրավապահները բոլոր ջանքերը կգործադրեն՝ Երևանում սեփականաշնորհված բոլոր մանկապարտեզները երեխաներին վերադարձնելու համար: Ցավոք սրտի, լուրերը, որ նաև մանկապարտեզներ են սեփականաշնորհվել, պարզվում է՝ իրականություն է»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը: Հիշեցնենք՝ նախօրեին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Բեգլարյանի նկատմամբ:

Հայ դատի հանձնախումբը ողջունում է Ֆրանսիայի Սենատի՝ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունումը

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը բարձր է գնահատում ֆրանսիայի Սենատում միաձայնությամբ ընդունված բանաձևը, որը խիստ դատապարտում է ադրբեջանական ագրեսիան։ Դեմ է քվեարկել միայն ադրբեջանամետ և Ալիևների կլանի մտերիմ Նատալի Գուլեն, որի կոռումպացված լինելն արդեն ակնհայտ է բոլորի համար: ՀՅԴ-ից հայտնում են, որ այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության և […]

Փաշինյանը՝ ամբողջությամբ կրում է բոլոր այն հատկանիշները, որոնց հղում անելով՝ նա իշխանությունը որակում էր բռնատիրական, կոռումպացված, թալանչի. 168 Ժամ

Հայաստանում վերջին չորսուկես տարիներին ժողովրդավարությունը ենթարկվել է հետևողական, մեթոդական դեգրադացիայի։ Հեղափոխական, այսինքն՝ գոնե մակերեսային ընկալմամբ՝ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հաշված տարիների ընթացքում դարձել է ավտորիտար ղեկավար՝ դրան բնորոշ բոլոր հատկանիշներով։ Նախ, նա հատ-հատ իրականացրել է բոլոր այն քայլերը, որոնց համար տասնամյակներ շարունակ քննադատում էր նախկին իշխանություններին, և մեծ հաշվով դրա շնորհիվ էլ եկավ […]

Թեժ պայքար միգուցե առաջին տեղի համար. Փաստ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը շատ երկարաձգել չի ստացվելու։ Դա անհնար է ոչ միայն նրա նկատմամբ հանրային մեծ հակակրանքի ֆոնին, այլև նրա, որ թիմի անդամներին Փաշինյանի ժողովրդականության իսպառին մոտ կորուստը սկսում է խանգարել։ Բոլորը հասկանում են, որ այսօր ՔՊ-ն 2018-ի «ջահելների» կուսակցությունը չէ, որտեղ կար միայն Նիկոլ Փաշինյանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի