Երեկ Հոկտեմբերի 27-ի տարելիցն էր, բոլորը կրկին խոսում էին այդ ահաբեկչության, կազմակերպիչների մասով բացահայտման, վերաբացված գործի քննության մասին։ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, հայտարարել է, որ «գործի ամբողջական վերաբացումը կախված է Հայաստանի ինքնիշխանության լիարժեքությունից», եւ նշել, որ «գործն ունի արտաքին քաղաքական հետք»։ Նա կրկին խոսել է Մեղրիի տարբերակի մասին՝ դա կապելով արտաքին հետքի՝ Ռուսաստանի հետ։ […]
Դավաճանությունը մահ է. Դավաճանության պահին արձանագրվում է մահ, մեռնում են այն հարաբերությունները, որ մինչ այդ գոյություն են ունեցել կամայական երկու սուբյեկտների միջեւ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։ Նա նաեւ նշել է. «Իսկ այն ինչ մահացած է պետք է թաղվի, այլապես կնեխի: Երբ դավաճանություն է տեղի ունենում ամուսինների միջեւ, […]
Նիկոլը ցանկանում է Տեր-Պետրոսյանի խաղը կրկնել, այսինքն հեռանալ որպես տուժող կողմ, ով պայքարում էր հանուն խաղաղության: Այս մասին իր ֆեյսբուքյան հանրագրում նկատել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Պատերազմ ու խաղաղություն – 2 Նիկոլը ցանկանում է Տեր-Պետրոսյանի խաղը կրկնել, այսինքն՝ հեռանալ որպես տուժող կողմ, ով պայքարում էր հանուն խաղաղության: Եթե Տեր-Պետրոսյանը ներքաղաքական կյանքն էր փորձում ներկայացնել որպես […]
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին մեկնել է Սամարղանդ՝ Ուզբեկստանի Հանրապետություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահի ամբողջ պատվիրակությունն այնտեղ է մեկնել ՀՀ վարչապետին սպասարկող նախագահական ինքնաթիռով: Մեզ հետ զրույցում նրա մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով. «Ժամանակի եւ լոգիստիկայի պատճառով ընտրվել է այդ եղանակով Սամարղանդ մեկնելու տարբերակը»: Հավելենք, […]
Հայաստանին մինչ փորձում են համոզել, որ Արցախի իշխանությունները դեմ չեն իրենց կողմից վարվող քաղաքականությանը եւ նախապես տեղեկանում են բանակցությունների մասին, սակայն կիրակի Արցախում կայանալիք, նախ, ԱԺ արտահերթ նիստով, ապա՝ հանրահավաքով արցախցիները փորձելու են հերքել այդ մտայնությունը եւ ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես գալ։ Թերթի տեղեկություններով՝ նախատեսված միջոցառումները որոշվել են կոնսենսուսով եւ քաղաքական դաշտի բոլոր խաղացողների […]
Ընդդիմության մասնակի վերադարձը խորհրդարան յոթերորդ երկինք է հանել իշխանականներին, որոնք, ատամները սրած, սպասում էին գործընկերներին՝ նոր «դեբոշներ» անելու ու հաշվեհարդար տեսնելու՝ այն հայտարարությունների համար, որոնք ընդդիմադիրներն արել են Դիմադրության շարժման օրերին։ Մեր տեղեկություններով, «Հայաստան» դաշինքի պատգամավորների՝ խորհրդարան վերադառնալու եւ հայտարարությունների ժամին մասնակցելու օրը, սակայն, Նիկոլ Փաշինյանն անձամբ է sms ուղարկել ԱԺ ղեկավարությանը, հորդորելով ՔՊ-ականներին՝ «վրա […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա՝ հոկտեմբերի 27-ի նիստի ժամանակ հայտնեց, թե գործադիրը մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանը կառուցելու գործընթացի համար մրցույթ է հայտարարել։ «Նախագծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, առաջին փուլն ավարտում ենք ու, ըստ նախատեսվածի, 2023 թվականի վերջում կունենանք պատրաստի նախագիծ եւ հնարավորություն կունենանք շինարարության մրցույթ հայտարարելու», – ասաց Փաշինյանն ու վստահեցրեց՝ արդեն 2024-ին հնարավոր […]