23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2022

ՀՀ ԶՈւ-ն չի կրակել սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածների ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում, այս անգամ էլ պնդելով, թե իբր հոկտեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։  

Արցախն՝ Ադրբեջանի կազմում․ գաղտնազերծվել է Սպիտակ տանը Գրիգորյան-Սալիվան-Հաջիև հանդիպմանը բանակցված փաստաթուղթը

Սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը կայացած Արմեն Գրիգորյան-Ջեյք Սալիվան-Հիքմեթ Հաջիև հանդիպմանը քննարկված փաստաթուղթը գաղտնազերծվել է։ «SIL0VIKI» թելեգրամյան հարթակը տեղադրել է փաստաթուղթը, որը կազմել է ԱՄՆ պետքարտուղարությունը և որը քննարկվել է սեպտեմբերի 27-ին կայացած եռակողմ հանդիպմանը։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանի վերջերս ԱՄՆ կատարած այցի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով […]

Բելառուսն ու Ռուսաստանը զորքերի միացյալ խմբավորում են ստեղծում․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Միութենական պետության արևմտյան սահմաններին իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ Բելառուսն ու Ռուսաստանը զորքերի միացյալ խմբավորում են ստեղծում, հայտնում է БелТА գործակալությունը։ «Միութենական պետության արևմտյան սահմաններին իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ պայմանավորվել ենք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության զորքերի տարածաշրջանային խմբավորում տեղակայել։ Ամեն ինչ փաստաթղթերի համաձայն է»,- ասել է Լուկաշենկոն՝ ուժային կառույցների ղեկավարների […]

Խաղաղության հաստատման գործընթացները լուրջ տարակուսանքներ են հարուցում Հայաստանի տարածքային ամբողջականության, Արցախի կարգավիճակի առնչությամբ․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի պաշտոնական մասի բացման արարողությանը, որի ընթացքում իր օրհնությունն ու պատգամը բերեց համագումարի մասնակիցներին: «Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, Մեծարգո նախագահ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Սիրելի ներկաներ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 92-րդ համագումարի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու […]

«Կարծում էի, որ երկրի ղեկավարի կնոջ խոսքը, համառությունը բավարար պետք է լիներ ինքնակազմակերպվելու համար․․․»․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին գրառում է արել իր՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին։ Նա մասնավորապես գրել է․ «2018 թվականի ամռանը նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը: Արշավի մասին մանրամասն կարող եք կարդալ այս էջում: Արշավի իմ ուղերձը հետեւյալն էր. «Մենք որպես կին և մայր կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին, և […]

Հիշողության թարմացում. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հիշողության թարմացում.   ինձ հետաքրքիր է պատասխանեց կապիտուլյանտը Ռոման Բաբայանի հարցերին, թե էլի լրագրողական հմտությամբ շրջանցեց ու ստեց ասելով, որ ռազմավարական դաշնակիցը չի կատարում իր վրա դրված պարտավորվածությունները… թողարկումը՝ 14.10.2020թ.»:

«Այո՛, կան որոշակի խնդիրներ». ՔՊ խմբակցության քարտուղարը հայտարարեց՝ Ռուսաստանից սպասում են հստակ քայլերի ու գործողությունների

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայից հետո Ռուսաստան մեկնելու մեջ պետք չէ ենթատեքստեր փնտրել։ «Այսօրվա արտաքին քաղաքականությունը բավականին թափանցիկ է, ու մենք ամեն ինչի մասին տեղեկացնում ենք մեր հանրությանը։ Այցը պայմանավորված էր նախօրոք լինելով, այսինքն՝ նախօրոք պլանավորված այց էր ու որևէ ենթատեքստ փնտրել պետք չէ», – Ազգային […]

Վաղը ադրբեջանցիները կարող են փորձել Բուլղարիայից կամ որևէ այլ երկրից այդպիսի մի զահրումար մտցնել Հայաստան և պայթեցնել

Եթե (!) պայթուցիկով բարձած բեռնատարն իսկապես անարգել մտել է Հայաստան ու հետո անարգել էլ դուրս է եկել երկրից, նշանակում է, որ Հայաստանի ներսում գործում է ուկրաինական կամ ուկրաինացիներին դաշնակից որևէ երկրի հետախուզական ցանց։ Նախ՝ որովհետև դժվար թե նման բեռը մտցնեին Հայաստան առանց ամբողջ ճանապարհին աննկատ ուղեկցության, թողնելով բեռը միայն ամենից բեխաբար (կամ նույնիսկ ոչ բեխաբար) […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված