22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 25, 2022

Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է. նա այլևս համարվում է անցանկալի անձ ՀՀ–ում․ armtimes.com

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։   Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։ Կայքը հիշեցնում է, որ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար «Ավելին՝ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, […]

Ժամանակը սպառվում է․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամանակը սպառվում է: Անհրաժեշտ է այլընտրանքային եւ պետության գահավիժումը կանգնեցնելու իրական ծրագիր։ Դրա համար պետք է խորքային քննարկում՝ լուրջ ու առանց պոպուլիստական հայտարարությունների, որին պետք է հետեւեն այլընտրանքային լուծման առաջարկը։ Բոլորս քննադատում ենք,մեղադրում ենք իրար, բայց դրանից «դժնդակ» իրականությունը չի փոխվում։ Հայաստանում առկա է ծրագրային մտքի, միմյանց լսելու […]

Նույն ձեռագրով էլ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին են մասնակցելու, պետության սահմաննները գծելու. Շիրազ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ իշխանական պատգամավորներից մեկը հայտարարել է, որ անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը ՀՀ-ից օկուպացրել է մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք։ Մինչ այդ Փաշինյանն էր տեղեկացրել, որ սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով Ադրբեջանը 10 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել: Հետո հնչեց 50 կամ 60 քկմ ընդհանուր […]

ԱՄՆ-ն շահագրգռված է Կովկասյան տարածաշրջանի կայունությամբ. Նեդ Փրայս

ԱՄՆ-ը ցանկանում է, որ Կովկասյան տարածաշրջանում կայունություն լինի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Մենք հստակ ասել ենք, որ շահագրգռված ենք, որ Կովկասյան տարածաշրջանը լինի կայուն, որտեղ մենք աշխատում ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ այդ երկու երկրների միջև լարվածության թուլացման ուղղությամբ և աշխատում ենք հնարավոր ցանկացած ավելի լայն […]

Քանի մենք էս խելքին ենք, պատերազմ էլ կլինի, ամեն ինչ էլ կկորցնենք. ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանն այսօր հայտարարեց, որ սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո Ադրբեջանը գրավել է հայկական հենակետերը: «Ամեն մեկը մի բան ա ասում, 50 դիրք նշանակում է ամբողջ արևելյան սահմանը վերցրե՞լ են: Չէ, ես չգիտեմ, չեմ հաշվել», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե քանի՞ դիրք է Ադրբեջանը գրավել: Նա ասաց, […]

1 զոհ, 6 վիրավոր. վթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Վոլվո» մակնիշի ավտոմեքենային. «Շևրոլեի» 58-ամյա ուղևորուհի Սիլվա Կիրակոսյանը մահացել է, իսկ 69-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։

Նոր գրոհ դպրոցների դեմ. «Փաստ»

«Փաստ» թերթն այս օրերին մարզերից տեղեկություններ է ստանում, որ տեղական իշխանությունները նոր գրոհ են նախաձեռնել հանրակրթական դպրոցների ուղղությամբ։ Ընդ որում, մեզ դիմողները նշում են, թե դա բացառապես քաղաքական ենթատեքստ ունի: Մեր ստացած տեղեկությունների համաձայն, վերջին շաբաթների ընթացքում մասնավորաբար Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի մոտ երկու տասնյակ դպրոցներում ստուգումներ են անցկացվում։ Դրանք տարբեր բնույթի են՝ […]

Ով ինչքան «կպոկի». «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, մինչև տարեվերջ ՀՀ-ում գործող արևմտյան ֆինանսավորում ունեցող մի շարք միջազգային և տեղական կազմակերպությունների բավականին խոշոր ծավալի նոր դրամաշնորհային փաթեթ է սպասվում։ Խոսքը շուրջ 380 մլն դոլարի մասին է։Մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա այդ կազմակերպություններում լրջորեն խառնված են իրար, թե ով ինչքան կարող է «պոկել»: Նախնական տարբերակով նախատեսվում է տվյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում բավական […]

Օդանավում Աննա Հակոբյանին ռեպլիկներ են ուղղել. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մի քանի օր առաջ Փարիզում էր․ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի հետ Ելիսեյան պալատում լուսանկարվել էր, հանդիպել ֆրանսահայ տիկնանց հետ։ Փարիզյան շրջագայությունից նա վերադարձել է շաբաթ օրը` երեկոյան ուշ ժամի, «Էյր Ֆրանսի» Փարիզ-Երեւան AF 1060 չվերթի օդանավով։ Նրա հետ նույն օդանավով վերադարձած ուղեւորներից մեկը մեզ պատմեց, որ ինքնաթիռում վարչապետի կնոջն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի